27.03.2019 | 
Մշակույթ
«ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ» ԵՎ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ» ՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ» ԵՎ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ» ՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործությունների հիման վրա էկրանավորված «Մի կաթիլ մեղր» խաղարկային և «Շունն ու կատուն» առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմերի դիտում- քննարկումը:

Ֆիլմերի ցուցադրությունը պատահական չէր ընտրված հենց մարտի 27-ին, քանի որ ամեն տարի այս օրը թատրոնի աշխատողները, թատերական ռեժիսոր-բեմադրողները,  լուսային օպերատորները, մոնտաժողները, ձևավորողները, թատրոնի սիրահարներն ու նվիրյալները տոնում են Թատրոնի համաշխարհային օրը: Տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ: 

 

Միջոցառմանը ներկա էին  Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի արտիստներ Լիզա Ազիզյանը և Կարինե Ոսկանյանը, ՀՀ ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Մարինե Անտոնյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Մինչև կինոդիտումը սկսելը՝ Կարինե Դավթյանը նշեց, որ այսօր առանձնահատուկ օր է, քանի որ ներկաները վայելելու են թումանյանական հանճարը՝ համեմված թատրոնին ու կինոյին բնորոշ առանձնահատկություններով: 

 

Շնորհավորելով «Թատրոնի համաշխարհային օրը»՝ ՀՀ ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Մարինե  Անտոնյանն ընդգծեց թատրոնի կարևորությունն ու ազդեցությունը մշակութային կյանքի զարգացման գործում. «Ամեն անգամ շունչս պահած ես սպասում եմ վարագույրի բացմանը. այն նման է հեքիաթի, և ես հույս ունեմ, որ  այդ հեքիաթը երբեք չի ավարտվի, այլև ծաղկում և բարգավաճում  կապրի»,- նշեց Անտոնյանը:

 

Հանդիպման ընթացքում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի արտիստները ներկայացրին Հենրիկ Մալյանի գործունեությունը, թատրոնի և կինոյի զարգացման գործում ունեցած նրա վիթխարի դերը:


Անգին Խաչատրյան
Այլ նորություններ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ֆրանսիական երգի փառատոն:
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը: