26.02.2010 | 
Ուսանողական, Հասարակություն
ՄԵԴԱԼՆԵՐԸ «ՏԵՂ ՀԱՍԱՆ»
ՄԵԴԱԼՆԵՐԸ «ՏԵՂ ՀԱՍԱՆ»
Միջազգային մրցույթում հաղթած ուսանողներին պարգեւատրեց ԵՊՀ ռեկտորը:

2009 թվականի դեկտեմբերի 19-ին անցկացված Միջազգային մաթեմատիկական ուսանողական 5-րդ ինտերնետ օլիմպիադային մասնակցած, ԵՊՀ-ն ներկայացնող բոլոր ուսանողներն արժանացել էին մեդալների: Մրցույթի ձեւաչափից ելնելով` համալսարանի ղեկավարությանն ուղղված շնորհակալական նամակն ու ուսանողների մրցանակներն ուղարկվել են փոստով:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր ԵՊՀ մեծ դահլիճում մրցանակակիր ուսանողներին փոխանցեց նրանց մեդալներն ու ԵՊՀ-ի կողմից պատրաստված նվերները: ԵՊՀ-ի կողմից պարգեւատրման արժանացան նաեւ Միջազգային մաթեմատիկական ուսանողական 4-րդ ինտերնետ օլիմպիադայում ոսկե մեդալ շահած Վարդան Ոսկանյանը եւ 2009 թ-ի հուլիսին Բուդապեշտում կայացած Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Կարագուլյանը

 

: Միջազգային մաթեմատիկական ուսանողական 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ինտերնետ օլիմպիադայի ոսկե մեդալակիր, ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Արմեն Նուրբեկյանը, ով նաեւ Բուդապեշտում կայացած Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայի արծաթե մրցանակակիր է, այսօր պարգեւատրվեց նաեւ ԵՊՀ ոսկե մեդալով: Կից ներկայացնում ենք հաղթողների անունները:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: