20.10.2010 | 
Հասարակություն
ԱՐՓԱ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ԱՐՓԱ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Մրցույթին կարող են դիմել Հայաստանի բուհերի ուսանողներն ու ասպիրանտները:

ԱՐՓԱ հիմնարկի (Լոս Անջելես) նորարարության մրցույթը նպատակ ունի քաջալերելու ակտիվ ուսանողներին գիտական տարբեր բնագավառներում` մաթեմատիկա, ճարտարագիտություն, տեխնոլոգիա եւ այլն: Այս հեղինակավոր մարտահրավերը խրախուսում է նաեւ աշխատանքային փոխհարաբերություններն ուսանողի եւ դասախոսի միջեւ, որտեղ դասախոսը կարող է մասնակցել որպես խորհրդատու: Ծրագրի հիմնական նպատակն է խրախուսել պատենդավորման ենթակա նորարարությունների կամ նորարարական ծրագրերի մշակումը Հայաստանում, ինչպես նաեւ խթանել տեխնոլոգիայի եւ տնտեսական ղեկավարման նկատմամբ հետաքրքրությունը: Նորարությունը, գործնականորեն կիրառելի մտահղացումը կամ աշխատող մոդելը պետք է լինի առավելագույնը 4 ուսանողներից կազմված թիմի ինքնուրույն աշխատանք կամ համալսարանական ղեկավարի հսկողությամբ կատարված թիմային աշխատանք:

 

Եթե առաջարկը նոր մեքենա կամ սարք է, ապա այն պետք է լինի կառավարելի: Հայտերը պետք է տեղադրվեն PDF ֆորմատով ԱՐՓԱ-ի կայքում` http://www.arpainstitute.org, մինչեւ 2011 թվականի փետրվարի 15-ը: Մրցանակակիրները կպարգեւատրվեն մրցույթի ավարտից հետո` հատուկ հանդիսության ընթացքում: Մանրամասների համար այցելեք նշված կայք, իսկ հարցերի դեպքում գրեք info@arpainstitute.org էլ. հասցեին: Սահմանված են մրցանակներ` առաջին տեղի համար` 2000, երկրորդ տեղի համար 1000, երրորդ տեղի համար` 600 եւ չորրորդ տեղի համար` 400 ԱՄՆ դոլար դրամական պարգեւներ: Մրցույթի համահովանավորներն են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Լոս Անջելեսի ԱՐՓԱ հիմնարկը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: