09.11.2010 | 
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ
Առաջիկա համագործակցությունը քառակողմ է լինելու:

ԵՊՀ-ն այսօր քաղաքացիական ծառայության ոլորտի նորությունների կենտրոնում էր: Համալսարանի գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ «Հայ պետական ծառայողների միություն» (ՀՊԾՄ) ՀԿ-ի նախաձեռնությամբ մշակված եւ ներդրված «Ամբողջականությունը քաղաքացիական ծառայության համակարգում» վերապատրաստման ծրագրի ուղեցույցի շնորհանդեսը: Ծրագիրը մշակվել եւ իրականացվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի (ՀՀ ՔԾԽ) հետ համատեղ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այս գործում իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաեւ Երեւանի պետական համալսարանը: «Քաղաքացիական ծառայության ոլորտի բարեփոխումներն իրենց անմիջական ազդեցությունն ունեն ոչ միայն քաղծառայողների փոխհարաբերությունների, նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա, այլեւ էական դեր են խաղում երկրի քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում»,- նշեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Ողջույնի ելույթներից հետո «Ամբողջականությունը քաղաքացիական ծառայության համակարգում» ծրագրի շրջանակում ՀՀ ՔԾԽ-ի, ՀՊԾՄ ՀԿ-ի, ԵՊՀ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Միջոցառման երկրորդ հատվածում ներկաները հնարավորություն ստացան ավելի մանրամասն ծանոթանալու ծրագրին, որը նախապես արդեն փորձնականորեն իրականացվել է մի խումբ քաղծառայողների շրջանում: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ով եղել է նաեւ ծրագրի սոցիոլոգ-վերլուծաբանը, հանրությանը ներկայացրեց ծրագրին մասնակցած քաղծառայողների շրջանում իրականացված հետազոտությունների արդյունքները: ՀՀ ՔԾԽ համակարգում վերապատրաստման խնդիրների վերաբերյալ հակիրճ խոսեց նաեւ ՀՀ ՔԾԽ գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը: Վերջինս պատասխանեց ներկաների` քաղծառայողների վերապատրաստման գործընթացին վերաբերող հարցերին:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: