07.10.2010 | 
Հասարակություն
ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՍՈՎՈՐԵԼ ԱՄՆ-ՈՒՄ
ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՍՈՎՈՐԵԼ ԱՄՆ-ՈՒՄ
Հոկտեմբերի 12-ը ԱՄՆ-ում սովորել ցանկացողների համար իսկական տոն է լինելու:

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կրթական խորհրդատվական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի կրթական տեղեկատվական ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է անհրաժեշտ տեղեկատվություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսանել ցանկացողների համար: Այցելուները կկարողանան ծանոթանալ Միացյալ Նահանգների կրթական համակարգին, ԱՄՆ-ում գործող ուսումնական հաստատություններ դիմելու գործընթացին, ինչպես նաև TOEFL, iBT, GRE, GMAT ստանդարտացված քննությունների հանձնման կարգին: Ցուցահանդեսի մասնակիցները ռեալ հնարավորություն կունենան մանրամասն տեղեկություն ստանալու ԱՄՆ-ի քոլեջների և համալսարանների վերաբերյալ, հանդիպելու այն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք վարում կամ ֆինանսավորում են փոխանակման ծրագրեր: Այցելուները կարող են հանդիպել նաև Միացյալ Նահանգներում ուսանած շրջանավարտների հետ: Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթության և մշակութային գործերի բաժնի հովանավորությամբ: Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվի վիճակախաղ, հաղթողները կստանան մրցանակներ: Մուտքն ազատ է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.americancouncils.am էլեկտրոնային կայքում: Կրթական խորհրդատվական կենտրոն կարելի է զանգահարել 56-00-45, 54-40-12, 54-40-15 հեռախոսահամարներով:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: