07.06.2010 | 
Հասարակություն
ՆՐԱՆՔ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԵՆ
ՆՐԱՆՔ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԵՆ
Հունիսի 5-ին մի խումբ ուսանողներ այցելեցին Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության եւ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված այցի հիմնական նպատակը մանկատուն, ինչպես մանրամասնեց Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Մանասյանը, երեխաներին տարբեր հասարակական գործընթացներում ներգրավելն է: Սկզբում ուսանողները այցելեցին մանկատուն` իրենց հետ փոքրիկներին խաղալիքներ եւ նվերներ տանելով:

 

Անահիտ Մանասյանն ասում է, որ նվերները` խաղալիքների եւ գրենական պիտույքների տեսքով, ձեռք էին բերվել միջոցառման նախաձեռնող խմբի սեփական միջոցներով եւ Մայր բուհի աջակցությամբ: Փոքրիկների հետ ծանոթանալուց անմիջապես հետո ուսանողները մանկատան սաների մոտ 25 հոգանոց խմբի հետ միասին ուղեւորվեցին Գրանդ Քենդի պոնչիկանոց, որտեղ փոքրիկները մի լավ զվարճացան, իսկ հետո, քաղցրավենիքներ նվեր ստացած, վերադարձան մանկատուն: Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Մանասյանի վստահեցմամբ` ֆակուլտետը բավականին հաճախ է մասնակցում նման բարեգործական միջոցառումների: Ըստ նրա` իրենք բավականին հաճախ են մասնակցում ամենատարբեր բարեգործական նախաձեռնությունների եւ շարունակելու են մասնակցել:

 

«Թե՛ ուսանողական գիտական ընկերությունը, թե՛ ուսանողական խորհուրդը մշտապես ողջունում եւ ամեն կերպ աջակցում են ֆակուլտետում կազմակերպվող նմանօրինակ միջոցառումները: Այդ մի ամբողջ օրը նվիրելով նրանց` մենք կարողացանք իսկապես նրանց ուրախացնել եւ ակտիվացնել, ինչը մեզ համար չափազանց կարեւոր էր»,-ասաց Անահիտ Մանասյանը: Վերջինս համոզված է, որ ուսանողի կերպարը միայն սովորող մարդը չէ, այն ձեւավորվում է մի ամբողջ արժեքային համակարգով:

 

Անահիտը նշեց նաեւ այն, որ փոքրիկները բավականին անմիջական էին, ինչը հասարակության եւ մարդկային հարաբերությունների զարգացման համար շատ կարեւոր է: Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Արսեն Թավադյանի համոզմամբ` փոքրիկներն այս քայլով եւս մեկ անգամ զգացին, որ իրենք հասարակության մասնիկն են կազմում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: