23.12.2009 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ՆՇՈՒՄ ԷԻՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ՀՈԲԵԼՅԱՆ
ՆՇՈՒՄ ԷԻՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ՀՈԲԵԼՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետը նշում էր ֆակուլտետի երկու ականավոր դասախոսների հոբելյանը:

Պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում կազմակերպված միջոցառում-նիստը, որի ընթացքում հնչած զեկույցները համեմված էին թարմ ու լուսավոր հիշողություններով, նվիրված էր ազգագրագետ, հասարակական-քաղաքական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Մկրտումյանի ծննդյան 70 եւ հնագետ, պրոֆեսոր Ստեփան Եսայանի ծննդյան 80-ամյակներին: Հոբելյանական նիստը վարում էր ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ով պատիվ է ունեցել շփվելու երկու ականավոր գիտնականների հետ` նախ որպես դասախոս, ապա նաեւ` որպես գործընկեր եւ լավ ընկեր:

 

«Ավա՜ղ, երկուսն էլ այսօր մեզ հետ չեն, բայց ես հավատում եմ, որ մենք այս դահլիճում` այս կամարների ներքո, զգում ենք նրանց մաքուր հոգիների առկայությունը: Նրանց երկուսի վաստակն էլ անգնահատելի է»,- ասաց Արամ Սիմոնյանը: Խոսելով Յուրի Մկրտումյանի մասին` ռեկտորն ավելացրեց. «Նրա հետ կապված հիշողությունները հետաքրքիր անցքերով են լեցուն. որպես դասախոս անզուգական էր, որպես մասնագետ` շատ պրոֆեսիոնալ: Նա ոչ միայն իսկական ընկեր էր, այլեւ լավ սեղանակից ու խաղընկեր:

 

Իսկ որպես հասարակական-քաղաքական գործիչ` աչքի էր ընկնում իր քաջությամբ, արիությամբ եւ սկզբունքայնությամբ: Մեծ էր ֆակուլտետում նրա դերը նաեւ Ղարաբաղյան շարժման հարցում»: Մինչ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը հակիրճ կներկայացներ Յուրի Մկրտումյանի կյանքն ու գործունեությունը, նախ ողջունեց ներկաներին եւ ավելացրեց. «Մեր մեծերի, երախտավորների մասին խոսելը որքան հեշտ է, նույնքան էլ դժվար, սակայն մի բան հաստատ գիտեմ,որ նրանց մասին լսելը միշտ էլ ականջ շոյող ու դաստիարակիչ մեծ նշանակություն է ունենում ապագա սերունդների համար»:

 

Իսկ Ստեփան Եսայանի կյանքն ու գործունեությունը փոքր զեկույցով մանրամասնեց Պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ. Ղարիբյանը Ստեփան Եսայանի մասին խոսելիս ասաց, «Ազնվագույն հայ էր,լավ ընկեր, հիանալի հնագետ»:

Картинка Елки

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: