19.06.2010 | 
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Այսօր Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոյալ Կրոպաչյովը ստորագրեցին համագործակցության ծրագիր:

Ստորագրման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի միջոցառումների շրջանակում: ԵՊՀ ռեկտորի խոսքերով, երկու երկրների նախագահների ներկայությամբ կնքված համագործակցության ծրագիրն ավելի պարտավորեցնող է հետագա համագործակցությունն արդյունավետ կազմակերպելու առումով:

 

Հայաստանի եւ Ռուսաստանի պատվիրակության անդամները Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում պատմել են երկու համալսարանների զարգացման գործում հայ գիտնականների ունեցած մեծ ներդրման մասին: Նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդեւը նշել են, որ երկու համալսարաններն էլ որոշակի ուղի անցած կրթօջախներ են եւ երկու երկրների համար մեծ նշանակություն ունեցող հաստատություններ: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները կարծիք են հայտնել, որ այս աշխատանքային ծրագիրը կնպաստի երկու երկրների բարձրագույն կրթության զարգացմանը:

 

Համաձայն ծրագրի` համալսարանները համատեղ ծրագրեր են իրականացնելու գիտակրթական տարբեր ոլորտներում: Պարոն Սիմոնյանը դրանցից առաջնայինն համարեց արեւելագիտության ոլորտը: Ռեկտորի խոսքերով, համատեղ աշխատանքներ են իրականացվելու տեղեկատվական անվտանգության, հայագիտության, ռուս բանասիրության եւ այլ բնագավառներում: Նախագահները հանձնարարականներ են տվել երկու համալսարանների ռեկտորներին համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

 

ԵՊՀ ռեկտորը, վերադառնալով Հայաստան, պաշտոնական հրավեր է ուղարկել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոյալ Կրոպաչյովին, եւ պայմանավորվածության համաձայն` պարոն Կրոպաչյովն առաջիկայում կայցելի Երեւանի պետական համալսարան: ԵՊՀ ռեկտորը նշեց, որ այդ այցի շրջանակներում ամենայն հավանականությամբ, կկնքվի հուշագիր` արեւելագիտության ոլորտում միջազգային ինստիտուտ հիմնելու վերաբերյալ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: