02.06.2010 | 
Հասարակություն
ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒԸ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է
ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒԸ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը խրախուսում է ուսանող կամավորների գործունեությունը:

ԵՊՀ ուսանողներին ու շրջանավարտներին աշխատանքով ապահովելու գործընթացն ավելի համակարգված իրականացնելու համար ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնն այսուհետ աշխատելու է կամավորական խմբերի աջակցությամբ: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորս կամավոր ուսանողներ օրեր առաջ այցելեցին Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ` համագործակցության ծրագրեր առաջարկելու նպատակով:

 

Կամավորական խմբի անդամներն ասում են, որ կազմակերպություններն ընտրելիս նկատի են ունեցել ուսանողների մասնագիտական նախասիրությունները: Քննաշրջանի բուռն ընթացքը համատեղելով հասարակական աշխատանքի հետ` նրանք շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա, քանի որ հիմնականում այստեղ են գտնվում միջազգային կազմակերպությունների գրասենյակները: Մայր բուհի ուսանողներին միջազգային կազմակերպություններում ջերմ են ընդունել. նախ զարմացել են, ապա ողջունել ուսանող կամավորների նախաձեռնությունը եւ խոստացել անպայման համագործակցել:

 

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի կամավոր Անահիտ Առուստամյանը հատկապես տպավորված է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցաբերած վերաբերմունքով: Այստեղ նրանց հավաստիացրել են, որ առաջիկայում անպայման կհամագործակցեն ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի հետ: Շրջայցից հետո ուսանողներն արդյունքները ներկայացրել են ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոն: Քննարկելուց եւ ուսումնասիրելուց հետո կենտրոնի տնօրինությունը պատրաստել է նամակներ, եւ նախատեսվում է նոր ուսումնական տարվանից սկսել համագործակցության նոր ծրագրեր:

 

Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի աշխատակից Լիլիթ Հակոբյանն ասում է, որ այս գործելաոճը երկուստեք շահավետ է, նախ` ուսանողները, կամավորական աշխատանք կատարելով, աշխատանքային փորձ են ձեռք բերում, ապա` նրանց միջոցով կենտրոնը պատկերացում է կազմում ուսանողների հետաքրքությունների վերաբերյալ, ինչն էլ նպաստում է կենտրոնի աշխատանքներին: Քաղաքագիտության բաժնի 1-ին կուրսի ուսանողներ Արթուր Սահակյանն ու Սարգիս Արշակյանն ասում են, որ ուրախ են. որ ուսումնառության առաջին տարվանից զբաղվում են կամավորական աշխատանքով եւ այցելելով միջազգային կազմակերպություններ` նկատել են, որ ուսանողներից առավել այդ ընկերություններն են շահագրգռված իրենց ընկերությունում աշխատողներ ու կամավորներ ընդունելու Մայր բուհից:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: