24.09.2010 | 
Հասարակություն
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԸՆԴԵՐՔԻՆ
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԸՆԴԵՐՔԻՆ
ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնում այսօր էկոիրավական քննարկումների շարքի վերջին հանդիպումն էր:

Այս անգամ փորձագետների քննարկմանն էր ներկայացվել «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը: Կառավարության կողմից օրենսգրքի նախագիծն արդեն հավանության է արժանացել եւ ուղարկվել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն` լրամշակման նպատակով: Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ ստեղծված նոր օրենսգիրքը գործելու է միաժամանակ երկու գործող իրավական ակտերի («Ընդերքի մասին» ՀՀ գործող օրենսգիրք եւ «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենք) փոխարեն:

 

Հանդիպման հրավերին արձագանքել էին ներկայացուցիչներ շահագրգիռ նախարարություններից, ՀՀ ԱԺ-ից, ոլորտին առնչվող կազմակերպություններից, ՀԿ սեկտորից: Քննարկմանը մասնակցում էին նաեւ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման եւ հետախուզման ամբիոնի մասնագետներ, ինչպես նաեւ ոլորտի իրավական կարգավորման ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ գիտնականներ: Քննարկման ժամանակ օրինագիծը ներկայացնում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության ներկայացուցիչները: Վարչության պետ Վարդան Վարդանյանը հնարավորինս հակիրճ ներկայացրեց օրենսգրքի նոր նախագիծը` շեշտը դնելով հիմնական փոփոխությունների վրա: «Չպետք է մոռանալ, որ օրինագիծը դեռեւս մշակման փուլում է, եւ այստեղ հնչած ցանկացած դիտողություն եւ առաջարկություն կարող է իր ազդեցությունն ունենալ նախագծի վերջնական տարբերակի վրա»,- նշեց Վարդան Վարդանյանը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: