04.11.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՔՈՒՎԵՅԹ. ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ՔՈՒՎԵՅԹ. ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ի եւ Քուվեյթի համալսարանի միջեւ համագործակցության փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Նոյեմբերի 1-ին Քուվեյթի համալսարանի հրավերով պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է Քուվեյթի Համալսարանի տնօրեն Ջավադ Բեհբեհանիի հետ: Կողմերը քննարկել են միջբուհական համագործակցության զարգացմանը վերաբերող տարաբնույթ հարցեր, զրուցել առաջիկա համատեղ ծրագրերի մասին: Հանդիպման վերջում երկու կրթօջախների ղեկավարները «Երեւանի պետական համալսարանի եւ Քուվեյթի համալսարանի միջեւ համագործակցության փոխըմբռնման հուշագիր» են ստորագրել:

 

Նույն օրը Արամ Սիմոնյանը հանդիպել է Քուվեյթի համալսարանի ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, երկրաբանության, կենսաբանության, վիճակագրության եւ գիտահետազոտական աշխատանքների ֆակուլտետների դեկանների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, եղել է լաբորատորիաներում, ծանոթացել ընթացիկ գիտական աշխատանքներին: Այցի շրջանակում նոյեմբերի 2-ին Արամ Սիմոնյանը հանդիպել է Քուվեյթի համալսարանի արաբերեն լեզվի եւ պատմության, անգլերենի եւ ազգագրության ֆակուլտետների ղեկավարության հետ: Քննարկման հիմնական թեման ուսանողների փոխանակման եւ համատեղ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններն էին: Հաջորդ օրը` նոյեմբերի 3-ին, ԵՊՀ ռեկտորը հանդիպել է Քուվեյթի բարձրագույն կրթության եւ գիտության փոխնախարար Խալեդ ալ Սաադի հետ: Ի թիվս այլ հարցերի` կողմերը քննարկեցին նաեւ Քուվեյթի համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու հնարավորությունների ուսումնասիրման հարցը: Նոյեմբերի 4-ին նախատեսվում է ԵՊՀ ռեկտորի այցը Քուվեյթի ազգային վարժարան եւ Հայ առաքելական Սուրբ Վարդանանց եկեղեցի: Արամ Սիմոնյանին կհյուրընկալեն նաեւ Քուվեյթի հայ համայնքի եւ ազգային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ նոյեմբերի 5-ին նա կմեկնի Ղազախստան` մասնակցելու Աստանայի ազգային եվրասիական համալսարանում Երեւանի պետական համալսարանի օրերի բացման պաշտոնական արարողությանը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: