08.07.2010 | 
Հասարակություն
ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
Հուլիսի 12-15-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կանցկացվի միջազգային կոնֆերանս` նվիրված հետխորհրդային երկրների հիմնախնդիրներին:

«Հետխորհրդային երկրները վերջին 20 տարիների ընթացքում» խորագրով գիտաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Հայկական պատվիրակությունը բաղկացած կլինի 4 հոգուց, ավելի կոնկրետ` 4 համալսարանականներից` Ալեքսանդր Սաֆարյան, Դավիթ Հովհաննիսյան, Նունե Դիլանյան եւ Արթուր Ղազինյան:

Կոնֆերանսի ընթացում կքննարկվեն հետխորհրդային երկրների զարգացման առանձնահատկություններն ու ուղղությունները: Խնդիրն ավելի համակողմանիորեն բացահայտելու համար կոնֆերանսի մասնակիցները ներկայացնում են թեման թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ իրավական եւ թե՛ այլ տեսանկյուններից: 

Գիտաժողովի ավարտից հետո մեկ գրքով լույս կտեսնեն բոլոր զեկույցների կրճատ տարբերակները: Սակայն ԵՊՀ-ն ներկայացնող մասնագետների այցը միայն գիտաժողովով չի սահմանափակվում: Հուլիսի 14-ին Վարշավայի համալսարանում կանցկացվի հայ-լեհական սեմինար, որի հիմնական նպատակը, որոշակի խնդիրներ քննարկելուց բացի, երկու համալսարանների միջեւ կապերի ամրապնդումն է: 

«Մենք հուսով ենք, որ ամեն ինչ հաջող կերպով ավարտելու դեպքում կկարողանանք նույնպիսի սեմինար կազմակերպել նաեւ Հայաստանում, որին կմասնակցեն Լեհաստանից հրավիրված մասնագետները: Երկու համալսարանները վաղուց են համագործակցում: Իսկ այս կերպ հարաբերություններն ավելի են ջերմանում ու ամրապնդվում»,- ասում է Վարշավայի համալսարանի կովկասյան բյուրոյի ներկայացուցիչ Կոնրադ Սեկերսկին:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: