04.10.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Երիտասարդներն իրենք ձայնը լսելի են դարձնում միջազգային հանրությանը:

Այսօր ԵԱՀԿ-ն փաստահավաք խումբ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ` պարզելու, թե արդյոք հայկական կողմը «ոչնչացրել է» մուսուլմանական կոթողները: Այս փաստը կրկին զայրույթ էր առաջացրել երիտասարդների շրջանում, եւ հազարից ավելի համալսարանականներ երթով շարժվեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ եւ հանձնեցին իրենց բողոքի նամակը: ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Կանատ Սաուդաբաեւին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար պարոն Մարկ Պերրեն դը Բրիշամբոյին հասցեագրված նամակում Երեւանի պետական համալսարանի ուսանողներն իրենց խիստ անհանգստությունն են հայտնում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում եւ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային կոթողների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «ԵՊՀ ուսանողների անունից պահանջում ենք ԵԱՀԿ-ից փաստահավաք առաքելություն ուղարկել նաեւ Նախիջեւան եւ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջան` ուսումնասիրելու «հայերի հետքերը»»,- նշված է նամակում:

 

Ուսանողները կարծում են, որ երթի ու նամակի միջոցով կկարողանան միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա: Նրանք հավատացած են, որ եվրոպացի պաշտոնյաները այս ամենից հետո հետեւություններ կանեն, մանավանդ երբ նախաձեռնությունը երիտասարդներինն է: «Վերջին շրջանում ԵԱՀԿ-ն զարկ է տալիս ադրբեջանական պրովակացիաներին, այդ իսկ պատճառով մենք մեր արդար պահանջն ենք ներկայացնում եւ պատրաստակամ ենք հետեւողականորեն շարունակել մեր ակցիան»,- ասում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը: Համալսարանականներին դիմավորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը եւ խոստացավ նամակն անպայման փոխանցել հասցեատերերին: Նա չկարողացավ պատասխանել ուսանողների այն հարցին, թե ինչն է պատճառը, որ ԵԱՀԿ նախագահը չի արձագանքել համալսարանականների նախորդ նամակին: Նշենք, որ երկու շաբաթ առաջ համալսարանականները դժգոհություն էին հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի հետ սահմանային շփման գծում զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ` նամակով դիմելով ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: