05.10.2010 | 
Կրթություն
ԲԻՈԷԹԻԿԱՆ ՀՈԳՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԲԻՈԷԹԻԿԱՆ ՀՈԳՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արտասահմանյան մասնագետների օգնությամբ հայերը փորձում են Հայաստանում բիոէթիկան զարգացնել:

Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Բիոէթիկական կրթությունը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում. պրոբլեմներ եւ հեռանկարներ» թեմայով երկօրյա տարածաշրջանային սեմինարը: Կազմակերպիչներն էին Բիոէթիկայի ազգային կենտրոնը, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը եւ ԵՊՀ-ն: «Մեկ տարի առաջ Եվրոպայի խորհուրդը նշեց Բիոէթիկայի մասին կոնվենցիայի ընդունման 10-ամյակը: Այդ 10 տարիների ընթացքում միջազգային այլ` բավականին լուրջ փաստաթղթեր էլ են ընդունվել: Իսկ 5 տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց «Մարդու իրավունքների եւ բիոէթիկայի համընդհանուր հռչակագիրը»»,- բացման խոսքում նշեց Բիոէթիկայի ազգային կենտրոնի նախագահ Իգոր Մադոյանը: Այս տարի լրանում է նաեւ Բիոէթիկայի ազգային կենտրոնի եւ ԵՊՀ-ի համագործակցության 5-ամյակը: Պարոն Մադոյանի խոսքերով` ԵՊՀ-ն մեր երկրի առաջատար բուհն է, որտեղ բավականին բարձր մակարդակի վրա ուսումնասիրվում են բիոէթիկայի խնդիրների հետ կապված մասնագիտություններ, ինչպիսիք են կենսաբանությունը, իրավագիտությունը, ժուռնալիստիկան, սոցիոլոգիան, հոգեբանությունը եւ այլն: Երկու օրերի ընթացքում Ռուսաստանից ու Բելառուսից ժամանած եւ տեղացի մասնագետները կփորձեն վերլուծել հայաստանյան իրավիճակը եւ խնդիրների լուծման մեխանիզմներ մշակել: «Դժվար է ուսուցման գործընթացը պատկերացնել առանց գիտափորձերի եւ պրակտիկ պարապմունքների:

 

Կարծում եմ, որ մեզանում կա բիոէթիկական մտածողության, ինչպես նաեւ մասնագետների պակաս: Այդ ամենը սերտորեն կապված է էկոգոլիական գիտելիքների հետ, որոնք պակասում են աճող սերնդին: Սակայն ցավալի է, որ այդ բացը երբեմն զգացվում է նաեւ գիտնականների շրջանում»,- ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գեւորգյանը: Իսկ իբրեւ օրինակ` ներկայացրեց վերջերս իրենց ֆակուլտետում հյուրընկալված կենդանաբանների աշխատաոճը: Նրանք այստեղ գիտափորձեր էին կատարել մողեսների վրա եւ ավարտելուց հետո, առանց զլանալու, հասել էին Տավուշի մարզ` մողեսներին իրենց միջավայր բաց թողնելու համար: Սեմինարի արդյունքների ամփոփումը տեղի կունենա վաղը Պալեանների անվան դահլիճում:

Այլ նորություններ
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին:
ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄ, ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել լաբորատորիայի վերաբացման, ինչպես նաև շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություններ: