07.10.2010 | 
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՄՆ-ՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՄՆ-ՈՒՄ
«Համալսարանների կառավարման աջակցության դրամաշնորհային ծրագիրը» (ՀԿԱԾ) իրականացվում է տարբեր բուհերի աշխատակիցների համար:

Ծրագիրն իրականացնում է Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ Այռեքս կազմակերպությունը Կարնեգի Քորփորեյշնի նյույորքյան գրասենյակի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Ըստ կազմակերպիչների` ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Գանայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մի շարք համալսարաններում վարչական աշխատանքների բարելավմանը: Համալսարանների միջին եւ բարձր պաշտոններ զբաղեցնող ադմինիստրատիվ աշխատողները շուրջ 8 շաբաթ կանցկացնեն ԱՄՆ-ի առաջատար հանրային համալսարաններում: Համալսարանների կառավարման աջակցության դրամաշնորհային ծրագրի մասնակիցները կաշխատեն համալսարանների վարչական բարեփոխումներին ուղղված նախագծերի մշակման վրա: Կմշակվի բուհի բարեփոխման ռազմավարական հայեցակարգ, որը հետագայում կհրապարակվի և կներկայացվի ծրագրին մասնակից համալսարաններում: Ծրագրին կարող են մասնակցել հետեւյալ ոլորտների աշխատակիցները.

  • Ընդունելությունների կազմակերպում
  • Դասախոսների կատարելագործում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Ներքին համալսարանական կյանքի կառավարում
  • Որակի ապահովում
  • Համալսարանների կառավարում/խորհուրդների աշխատանքի կազմակերպում
  • Շրջանավարտների հետ համագործակցություն
  • Համայնքի հետ համագործակցություն
  • Ֆինանսական միջոցների հայթայթում
  • Հետազոտությունների կազմակերպում
  • ֆինանսավորման կազմակերպում
  • Ռազմավարական պլանավորում
  • Կորպորատիվ համագործակցության կազմակերպում
  • Կառավարության հետ համագործակցություն
  • Միջազգային հարաբերությունների կազմակերպում
  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառում և զարգացում

Ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է, ինչպես նաեւ տրամադրվում են հետևյալ ծառայությունները` 1. Ճանապարհածախս մասնակցի բնակավայրից ԱՄՆ-ի հյուրընկալող բուհ մեկնելու և վերադառնալու համար 2. Աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում 3. Բժշկական ապահովագրություն 4. Ծրագրի սկզբում Վաշինգտոնում անցկացվող մենեջմենթի դասընթացներ 5. Բնակության վայրը և 40 ԱՄՆ դոլարի չափով ամենօրյա դրամական միջոցներ սննդի և այլ ծախսերի համար, ինչպես նաեւ մասնագիտական զարգացման, կրթական նյութերի ձեռք բերման 6. Մասնագիտական կոնֆերանսներին հաճախելու և Միացյալ Նահանգներում գործող մասնագիտական կազմակերպություններին անդամակցելու համար 1000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ 7. Ծրագրի ավարտին Վաշինգտոնում անցկացվող երկօրյա աշխատաժողովի ժամանակ սեփական աշխատանքները ներկայացնելու հնարավորություն 8. Հետծրագրային դրամաշնորհային ծրագրեր ՀԿԱԾ-ի շրջանավարտների համար Հայցադիմումի ընդունման վերջնաժամկետն է 2010թ. նոյեմբերի 1-ը: Հայցադիմումի էլեկտրոնային տարբերակը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկել uasp@irex.org էլ. հասցեին: Այցելեք նաեւ www.irex.org կայք կամ Այռեքսի հայաստանյան գրասենյակ` Զարոբյան 32, հեռ. (374 10) 52 66 21, 52 66 23:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: