15.04.2021 | 
Հասարակություն
ՀԽ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
 ՀԽ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
ԵՊՀ հանրային կապերի ծառայությունը ներողություն է խնդրում գործընկերներից՝ Հոգաբարձուների խորհրդի այսօր նախատեսված նիստի չեղարկման վերաբերյալ նախօրոք չտեղեկացնելու համար:

Նիստի չեղարկման վերաբերյալ տեղեկատվությունն ակնկալվում էր ստանալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, նախագահի պարտականությունները կատարող Միքայել Մալխասյանից, սակայն ինչպես ներկա մյուս լրագրողները, այնպես էլ մեր ծառայության աշխատակիցներն այդ մասին  տեղեկացվել են այսօր՝ ժամը 17:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:

 

Մեկ անգամ ևս հայցում ենք մեր գործընկերների ներողամտությունը: 

 

Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց Միքայել Մալխասյանը, ԵՊՀ ՀԽ նիստը 15.04.2021 թ. չի շարունակվել քվեակազմի բացակայության պատճառով (ՀԽ գործող 17 անդամներից մեկը նախապես տեղեկացրել էր, որ հարգելի պատճառով չի կարող մասնակցել նիստին)։

 

ԵՊՀ հանրային կապերի ծառայություն

Այլ նորություններ
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ Է ԵՊՀ 2021-2026 ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային երկու և ընթացիկ մի շարք հարցերով:
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՆՈՐՈՎԻ
Աբովյան 43 հասցեում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ աստղադիտարանի բացման հանդիսավոր արարողությունը: