17.11.2009 | 
Ուսանողական, Քաղաքականություն, Հասարակություն
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ` ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ` ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
1939 թ-ի այս օրը հռչակվեց որպես Ուսանողների միջազգային օր:

Այսօր Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շուրջ երկու տասնյակ բուհերի 42 ուսանողների 500-ական դոլարին համարժեք դրամ կրթաթոշակ տրամադրեց: Ուսանողների միջազգային օրվա 70-րդ տարեդարձի կապակցությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն սահմանել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվանական կրթաթոշակ, որն այս տարի հանձնվեց առաջին անգամ:

 

Ուսանողների անունները ներկայացվել են բուհերի ռեկտորների կողմից` ռեկտորատի որոշմամբ: Ներկայացվածներից ընտրվել են ուսման մեջ բարձր առաջադիմություն ունեցող, գիտության բնագավառում հաջողությունների հասած եւ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողները: ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումների համակարգող Հայկ Ակարմազյանն ասաց, որ մեր նորանկախ հանրապետության ուսանողական ինքնավարությունը սկիզբ է առել Երեւանի պետական համալսարանից:

 

Պատահական չէ, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն անվանական կրթաթոշակների հանձնման արարողությունն իրականացնում է Մայր բուհի կամարների ներքո: Ուսանողների միջազգային օրվա կապապցությամբ Գագիկ Ծառուկյանը Պետհամալսարանի ուսանողներին եւս մեկ անակնկալ մատուցեց. սոցիալապես առավել կարիքավոր ուսանողների ուսման վարձերը վճարելու համար հատկացրեց 100 000 դոլարին համարժեք դրամ:

 

«Ուսանողները համարձակ են, ըմբոստ, սակայն միեւնույն ժամանակ հասարակության սոցիալապես խոցելի խավն են հանդիսանում, անչափ կարեւոր է ուսանող երիտասարդներին այսպիսի աջակցություն ցուցաբերելը»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ԲՀԿ առաջնորդի խոսքերով. «Ապագայի հույսը պետք է կապել երիտասարդների հետ, եւ դա պետք է արվի ոչ միայն բարեգործության միջոցով, այլեւ պետական աջակցությամբ»:

 

Ուսանողներին ցուցաբերած անշահախնդիր աջակցության, ուսանողական կազմակերպությունների եւ ուսանողական ինքնավարության գործում ունեցած մեծ ավանդի համար Հայաստանի ուսանողական ֆորումի անդամները Գագիկ Ծառուկյանին շնորհեցին պատվավոր անդամի կոչում: Նշենք նաեւ, որ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիայի թատրոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կազմակերպել է համերգ` նվիրված ուսանողների միջազգային օրվան:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: