17.10.2017 | 
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը:

Այցը կազմակերպվել էր Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ: Կենտրոնի աշխատակցուհի Սեդա Գաբրիելյանը նշեց, որ այսօրինակ հանդիպումներն իրենց կողմից պարբերաբար են կազմակերպվում. «Սա այս ուստարվա ընթացքում մեր 2-րդ այցն է: Ընկերությունում լինում են թափուր աշխատատեղեր, և  դրանց առկայության դեպքում մեր շրջանավարտները աշխատանքի անցնելու հնարավորություն են ունենում»:

 

«Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի շրջայցերի և հաղորդակցության մասնագետ Ազատուհի Խաչատրյանը ուսանողներին ներկայացրեց  ընկերության  ստեղծման պատմությունը, զարգացման փուլերը, ինչպես նաև խոսեց ներկայիս աշխատանքային ռազմավարություն մասին:

 

Ազատուհի Խաչատրյանի խոսքով՝ իրենք շեշտը դնում են էկոլոգիապես մաքուր արտադրության վրա և իրականացնում են բնապահպանական ծրագրեր՝ ուղղված համայնքների զարգացմանը. «Բացի նշվածից՝ կազմակերպվող մյուս ծրագրերն էլ նպատակ ունեն օգնել երիտասարդներին զարգանալ և ձևավորել առաջնորդական հմտություններ»:

 

 

Ուսանողները շրջայց կատարեցին ընկերության գործարանում, ծանոթացան բուն արտադրական գործընթացին և ուղղեցին իրենց հետաքրքող հարցերը մասնագետներին: Ցանկացողները ընկերությունում թողեցին իրենց ռեզյումեները:

 

«Շատ ճանաչողական հանդիպում էր: Հետաքրքիր էր բացահայտել քեզ հայտնի ընկերության անծանոթ կողմերը, ծանոթանալ կառույցի աշխատանքային քաղաքականությանը»,- ասաց ԵՊՀ ժուռանալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Առաքելյանը:

 

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակցուհի Սեդա Գաբրիելյանը նշեց, որ իրենց հաջորդ այցն ընկերություն նախատեսում են դեկտեմբերին:

Այլ նորություններ
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին:
ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄ, ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել լաբորատորիայի վերաբացման, ինչպես նաև շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություններ: