07.03.2018 | 
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՄՏԱՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՄՏԱՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և շրջանավարտներ այցելեցին «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ:

Այցելությունը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի համագործակցության շրջանակում:

 

«Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Հակոբյանը, ողջունելով ուսանողներին, կարևորեց նրանց ներկայությունը և խոսեց լաբորատորիայի պատմությունից, գործունեության հիմնական ուղղություններից:

 

 

«Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ն փորձարկման լաբորատոր համալիր է, որում ներառված են 4 լաբորատորիաներ՝ սննդի որակի և անվտանգության փորձարկման, դեղերի որակի և կենսահամարժեքության, ծխախոտի փորձարկման և մանրէաբանական:

Դեղերի որակի և կենսահամարժեքության լաբորատորիայի ղեկավար, քիմ. գիտ. դոկտոր Սերգեյ Հայրապետյանը համալսարանականներին ներկայացրեց ընկերության կողմից իրականացվող «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» խորագրով  վերապատրաստման դասընթացը, ԲԱՀՔ-ը (բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիա), դրա կարևորությունը և կիրառելիությունը:

 

Այցի շրջանակում մասնակիցները ծանոթացան ՀՀ-ում առաջին միջազգային հավատարմագրում ունեցող «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի արդի և գերհզոր սարքավորումներին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

 

 

Ի դեպ, ուսանողները ներկայացել էին CV-ներով, որոնք փոխանցեցին ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետներին՝ հետագա թափուր հաստիքների համալրման նպատակով որպես պոտենցիալ թեկնածու դիտարկվելու համար:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Երևանի պետական համալսարանը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություն, որի ներկայացրած դասընթացի մոդուլը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի կողմից:
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին: