15.11.2010 | 
Հասարակություն
ԱՊՊԱ-Ն` ԱԿՏՈՒԱՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԱՊՊԱ-Ն` ԱԿՏՈՒԱՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԵՊՀ-ում անցկացվեց «Պարտադիր ապահովագրությունը Հայաստանում» թեմայով տեղեկատվական սեմինար:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում այսօր կայացած տեղեկատվական սեմինարը կազմակերպել էր ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ակտուար մաթեմատիկայի ամբիոնը եւ «Ակտուարների հայկական ասոցիացիան»: «Սեմինարի հիմնական նպատակը ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելն է: Կարծում եմ` այսպիսի հանդիպումների միջոցով հնարավոր է հասարակությանն ավելի մատչելի ձեւով ծանոթացնել ապահովագրության մեխանիզմներին եւ պարզաբանել դրա արդյունավետությունը»,- նշեց ասոցիացիայի նախագահ Վարդան Դաբաղյանը: Ոլորտով հետաքրքրվող ուսանողներից բացի` սեմինարին ներկա էին նաեւ ներկայացուցիչներ ապահովագրական գործակալություններից: «Ինքս նաեւ դասախոսում եմ, եւ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են ուսանողներն ընկալել օրենքը եւ ինչպես են այն ներկայացնելու: Ուրախ եմ, որ ներկա են նաեւ լրատվական դաշտի ներկայացուցիչները, եւ սա հրաշալի հնարավորություն է հասկանալու, թե իրականում որն է ԶԼՄ-ում ոլորտի մասին թյուր տեղեկատվության առատության հիմնական պատճառը»,- ասաց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ապահովագրական գործակալի դպրոցի տնօրեն Գայանե Արսենյանը:

 

Սեմինարի ձեւաչափի համաձայն` ասոցիացիայի երիտասարդ անդամներն առանձին ելույթներով ներկայացրին Հայաստանում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվությունը` օրենսդրություն, կարգավորումն իրականացնող կառույցի կառուցվածքն ու գործառույթները, ապահովագրման սակագներն ու դրանց վրա ազդող գործոնները եւ այլն:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: