07.12.2010 | 
Ուսանողական, Հասարակություն
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ… 22 ՏԱՐԻ ԱՆՑ
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ… 22 ՏԱՐԻ ԱՆՑ
Համալսարանականներն այսօր աղոթեցին 1988 թ-ի երկրաշարժի անմեղ զոհերի համար:

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ վաղ առավոտյան երթով շարժվեցին դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` մասնակցելու առավոտյան ժամերգությանը: Ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Տարոն Թարվերդյանն այս միջոցառումը նախաձեռնել էր ի հիշատակ 88-ի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի: Առավոտյան ժամերգությունից հետո օրվա խորհրդի ու դրա հոգեւոր ընկալման մասին երիտասարդների հետ զրուցեց բուհերի ուսանողների եւ երիտասարդության հոգեւոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը:

 

«Անցյալը հիշելով եւ արժեւորելով է ներկան ավելի իրական, տեսանելի դառնում»,- նշեց նա` վստահեցնելով, որ երկրաշարժի անմեղ զոհերի հոգիները սպասում են բոլորիս աղոթքներին: «Դրանով նաեւ ձեր հոգիներն են թեթեւանում, քանի որ իրական քրիստոնյայի համար ավելի երանելի է տալը, քան առնելը»,- եզրափակեց Գեղամ սարկավագը:

 

Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 22-րդ տարին: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 11.45 րոպեին, ուժգին երկրաշարժի հետեւանքով ավերվեցին Հայաստանի մի քանի քաղաքներ, ավաններ եւ շուրջ 300 գյուղեր: Զոհվեց 25 հազար մարդ, 140 հազարը դարձավ հաշմանդամ, շուրջ 1 միլիոն մարդ մնաց առանց տանիքի: Աննախադեպ ուժգնության ստորերկրյա ցնցումները 30 վայրկյանների ընթացքում ոչնչացրին ամբողջ Սպիտակը, որը գտնվում էր ողբերգության էպիկենտրոնում, ավերվեցին Լենինականը (այժմ` Գյումրի), Ստեփանավանը, Կիրովականը (այժմ` Վանաձոր): Աղետի գոտու վերածվեց մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ստորերկրյա ցնցումները զգացվեցին նաեւ Երեւանում եւ Թբիլիսիում: Ավերված քաղաքների վերականգնման համար օգնեցին աշխարհի տարբեր երկրների բարեգործներ ու շինարարներ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: