18.02.2010 | 
Ուսանողական, Հասարակություն
ԵՊՀ-Ն ՆՇԵՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ
ԵՊՀ-Ն ՆՇԵՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ
Ամեն տարի Բուն Բարեկենդանի տոնին նախորդող հինգշաբթի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդանանց հիշատակի օրը:

Այս տարի առաջին անգամ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի երիտասարդական կենտրոնը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը և մշակույթի կենտրոնը համատեղ Համալսարանում նշեցին Վարդանանց նահատակների հիշատակման օրը: Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը վստահեցնում է, որ չնայած սա առաջին համագործակցությունն է Մայր աթոռի երիտասարդական կենտրոնի հետ, բայց այն շարունակական է լինելու:

 

Բուհերի երիտասարդության հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանի խոսքերով` Վարդանանց տոնը մեր ազգային ոգու և ինքնության կերտման երրորդ փուլն է: Առաջինը քրիստոնեության ընդունումն է, իսկ երկրորդը` հայոց այբուբենի ստեղծումը: «Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ միակ ազգն ենք, որ վասն հավատո պատերազմ ենք մղել:

 

Այս միջոցառումը Մայր բուհում նշելով` ցանկացանք, որ ուսանողության շրջանում, բացի գիտելիքներից, նաև ռազմահայրենասիրական ոգի սերմանվի»: Գեղամ սարկավագ Ավետիսյանը վստահեցրեց, որ հաջորդ միջոցառումը ԵՊՀ-ում կլինի արդեն Սբ. Հարության տոնը, որն առավել մեծ շուքով կնշվի: Ըստ Արամ Սիմոնյանի` Վարդանանց տոնը համաժողովրդական է, և այն հայրենասիրության, հայրենիքի նկատմամբ պարտավորությունների կատարման և անձնազոհության խորհուրդ ունի. «Ուրախալի է, որ մեր ուսանողությունը նման ոգևորությամբ է մասնակցում այս միջոցառմանը: Մեր անկախ հայրենիքը այսօր էլ կարիք ունի պաշտպանի, մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն վճռական պահերին ինքնազոհության»:

 

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էլ, ներկայացնելով տոնի խորհուրդը,անդրադարձավ նաև այն հարցին, որ շատ հայ գիտնականներ և պատմաբաններ փորձում են պատմական այս տոնը այլասերել` ներկայացնելով այդ տոնը բոլորովին այլ լույսի ներքո: Տոնը իրենց մասնակցությամբ գեղեցկացրին Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը, Մալաթիայի, Արաբկիրի և Նոր Նորքի հայորդաց տների սաները, ինչպես նաև ԵՊՀ պարային համույթը և երգչախումբը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: