26.02.2010 | 
Հասարակություն, Մշակույթ
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ
Ռուբեն Հախվերդյան. «Երանի նրանց, ովքեր ապրում են 50-ից առաջ»:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր թեւածում էր հեղինակային երգի շունչը: Իսկ բեմում անվանի հեղինակ կատարողների հետ միասին ելույթ էին ունենում նաեւ երիտասարդները: Հեղինակային երգի երեկո կազմակերպելու գաղափարը ԵՊՀ մշակույթի կենտրոնինն է, որի իրականացմանը նպաստել է Մշակույթի զարգացման հիմնադրամը: Երեկոյի ընթացքում համալսարանականներին ներկայացան մինչ այժմ §Ոսկե կիթառ¦

 

հեղինակային երգի հանրապետական փառատոնում հաղթած մասնակիցները եւ հեղինակային երգի հայտնի անունները: Ռուբեն Հախվերդյան, Էդուարդ Զորիկյան, Դավիթ Ամալյան. հեղինակային երգի սիրահարներին քաջ հայտնի այս անունների կողքին իրենց երգերով հանդես գալու հնարավորություն ստացան նաեւ մի քանի համալսարանական երիտասարդ հեղինակներ: Միջոցառման նպատակը երիտասարդ հեղինակ կատարողների բացահայտումն է, իսկ 13 հոգանոց այս խումբը մինչեւ «Ոսկե կիթառ»-ի` այս տարի կայանալիք փառատոնը կայցելի եւս մի քանի բուհեր:

 

«Երեկ մենք նախընտրական մի փուլ անցկացրինք, որտեղ իրենց երգերով հանդես եկան մեր ուսանողները: Հասկացանք, որ հեղինակային երգն ուսանողներին հարազատ ոճ է, ու այն կարծես բաց էր մնացել մեր միջոցառումների շարքում: Դրա համար որոշեցինք այդ բացը լրացնել այս երեկոյի օգնությամբ»,- նշում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Մշակութային զարգացման հիմնադրամի տնօրեն եւ «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնի հիմնադիր Սամվել Մեսրոպյանը տեղեկացնում է, որ այս տարի «Ոսկե կիթառը» տարբերվելու է նախորդներից իր ձեւաչափով:

 

Հեղինակային երգի խորհրդավոր աշխարհի դռները բացելու հնարավորություն է տրվելու բուհերի ուսանողներին: «Կծանոթանաք երգի մի անկեղծ տեսակի հետ, որն իրականության մասին է»,- խոստացավ Սամվել Մեսրոպյանն ու հավելեց, որ «երգի մասին ավելի լավ է ոչ թե խոսել, այլ լսել այն»:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: