29.10.2010 | 
Հասարակություն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՍՆԱՇԵՆՔ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՍՆԱՇԵՆՔ
Այսուհետեւ նրանք իրենց դասերը կանցկացնեն վերանորոգված ու բարեկարգ լսարաններում:

Այսօր ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում կտրվեց կարմիր ժապավենը` ի նշան այն բանի, որ վերանորոգված մասնաշենքը պատրաստ է ընդունել իր ուսանողներին: Չնայած նշենք, որ նույնիսկ վերանորոգման ընթացքում էլ դասերը չեն դադարեցվել: Համալսարանի ղեկավարությունը ֆակուլտետին տրամադրել է 1,5 մլն դրամի շինանյութ, ներկեր, իսկ մնացած աշխատանքները կատարվել են ֆակուլտետի ջանքերով: Հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ Կամո Աթայանը նույնիսկ սեփական ձեռքերով է ներկել նստարանները: «Այստեղ ոչ ստանդարտ մոտեցում է ցուցաբերվել: Ձեր դասախոսները ամենաշահագրգռվածներն են, որ այն պայմանները, որում իրականացվում է ձեր կրթությունը, լինեն ավելի լավ: Համալսարանի ղեկավարությունը տրամադրել է միայն շինանյութերը, իսկ աշխատանքը ֆակուլտետի աշխատակիցների էնտուզիազմի արդյունքն է»,- շնորհավորելով ուսանողներին` նշեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Առայժմ ամբողջովին վերանորոգվել են միայն երրորդ եւ չորրորդ հարկերը, իսկ 2-րդ հարկում կատարվել է մասնակի վերանորոգում: Թարմացվել եւ ավելի գեղեցիկ տեսքի են բերվել ոչ միայն լսարանները, այլեւ լաբորատորիաներն ու մասնագիտացված կաբինետները: «Հիմա արդեն պայմանները թույլ են տալիս հանգիստ ընդունել արտասահմանցի ուսանողներ, այլ ոչ թե վատ զգալ, ինչպես նախկինում էր: Վերանորոգված 3,5 հարկերը լիովին բավական են դասապրոցեսը կազմակերպելու համար»,- նշում է Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան Լեոնարդ Շեկյանը: Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետն այս տարի ունի 43 ուսանող: Ավան համայնքում գտնվող մասնաշենքը վերջին անգամ վերանորոգվել է 30 տարի առաջ: Իսկ այս անգամ կարմիր ժապավենը կտրելու պատասխանատու գործը վստահվեց ֆակուլտետի դեկան Լեոնարդ Շեկյանին եւ ուսանողուհիներից մեկին: «Կարծում եմ` մեր ֆակուլտետը կարեւոր է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերի ամրապնդման գործում: Այստեղ ոչ միայն սովորում ենք, այլեւ այցելում տարբեր տեսարժան վայրեր, ծանոթանում մեր պատմությանը»,- իր ֆակուլտետի մասին ասում է սփյուռքահայ ուսանող Դավիթը եւ շնորհակալություն հայտնում «համալսարանական շինարարներին»:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: