10.06.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՆԵՐԱՌՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ 1000 ԲՈՒՀԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԵՊՀ-Ն ՆԵՐԱՌՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ 1000 ԲՈՒՀԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
«QS World University Ranking 2022»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանշային ցուցակը, որտեղ Երևանի պետական համալսարանը զբաղեցնում է 801+ (800-1000) հորիզոնականը:

Topuniversities.com կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է տարբեր վարկանշային ցուցակներ՝ տարածաշրջանային, ոլորտային, համալսարանական մասնագիտական ուղղվածության և այլ, որոնք վերջնական արդյունքով ներկայացվում են World University Ranking աղյուսակում:

 

«Վարկանշային աղյուսակում ընդգրկվելու համար ընտրվել է 1.300 բուհ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող միակ բուհը՝ ԵՊՀ-ն: Աղյուսակն իրենց հատուկ չափանիշներով է կառուցվում, որի մեջ տարբեր բաղադրիչներ են մտնում՝ գիտական ներուժ, ակադեմիական դիրք, ցիտումների քանակ, միջազգային ճանաչում ու ներգրավվածություն և այլն: Տվյալ վարկանշային ցուցակում այն տարածաշրջանը, որի մեջ ներառված է նաև Հայաստանը, բավականին մեծ աշխարհագրական տարածք է ներառում՝ Հարավային Եվրոպա և Կենտրոնական Ասիա: Այսինքն բուհերի համակարգը բավականին մեծ էր»,- նշում է ԵՊՀ բնական և ճշգրիտ գիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

 

Հավելենք, որ յուրաքանչյուր տարի հրապարակվում է վարկանշային երեք խոշոր աղյուսակ՝ «QS World University Ranking», «Times Higher Education» և Շանհայի «Academic»: Հայաստանը, մասնավորապես ԵՊՀ-ն ներառվել է միայն «QS Word Univercity Ranking»-ի աղյուսակում, մյուս երկուսում հայկական բուհեր չկան:

 

«ԵՊՀ-ն ամրապնդել է ՀՀ -ում լավագույն բուհի իր կարգավիճակը և վստահ քայլերով իր դիրքը բարելավել աշխարհի լավագույն բուհերի շարքում: Սա մեր միասնական ու նվիրված աշխատանքի արդյունքն է»,- ասում է ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին:
«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՍԿ ԴՐԱ ՀԻՄՔՈՒՄ՝ ԳԻՏԵԼԻՔ». ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Հարությունյանի հետ զրուցել ենք մասնագիտական ու մանկավարժական գործունեության, ընտանիքի կայունության վրա ազդող գործոնների, արժեհամակարգային փոփոխությունների, ինչպես նաև որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ու անմահացած, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Պողոսյանի մասին։