01.06.2010 | 
Հասարակություն
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐԸ ՏՈՆԵՑ ՆԱԵՎ ԵՊՀ-Ն
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐԸ ՏՈՆԵՑ ՆԱԵՎ ԵՊՀ-Ն
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակը ժամանակավորապես վերածվել էր մանուկների խաղահրապարակի:

Տարբեր մանկապարտեզներից հրավիրված երեխաների, ԵՊՀ աշխատակիցների մանուկների համար օրն էլ ավելի տոնական էր դարձրել Մշակույթի կենտրոնը: Հավաքված երեխաները նկարում էին, գունավոր թղթերով պատկերներ էին ստանում, երգում էին, պարում… «Նիկե» կամավորների ջոկատը Մշակույթի կենտրոնի կազմում ձեւավորվել է 2007 թ-ին:

 

Նրա անդամներն աջակցում են կենտրոնի կազմակերպած բոլոր միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին: Իսկ այս անգամ որոշել էին հանդես գալ սեփական նախաձեռնությամբ: Իրենց ծրագրերը կյանքի կոչելու առաջին հարմար առիթը հունիսի 1-ն էր` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Առաջարկությունը դրական արձագանք գտավ համալսարանի ղեկավարության կողմից: Արդյունքը մանուկների ուրախ դեմքերն էին, ջրաներկի մեջ թաթախված ձեռքերը եւ…ԵՊՀ-ի պատկերազարդ բակը:

 

«Ամբողջ օրը տրամադրելու ենք երեխաներին, քանի որ տարվա մեջ այս մեկ օրն է նրանցը: Մենք շեշտը դրել ենք ապագայի համալսարանականների վրա: Ի վերջո, չի բացառվում, որ այս մանուկներից շատերը վաղը կարող են դառնալ համալսարանի ուսանողներ»,- ասում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Ռաֆիկ Մարտիրոսյանը եկել էր իր դստեր` 4-ամյա Սիլվիկի հետ: Նա կարծում է, որ այն ամենը, ինչն արվում է երեխաների բարօրության համար, արդեն դրական գնահատանքի է արժանի. այդպես է նաեւ այս դեպքում:

 

«Մտածեցինք, որ երեխաներին կարելի է նվիրել քաղցրավենիք, տարբեր նվերներ եւ այլն, բայց ամենակարեւորը ջերմությունն է. նրանց պետք է խաղալ, վազվզել, գունավոր թղթեր կտրտել…Կարեւոր է նաեւ ուսանողության ներգրավվածությունը այսպիսի միջոցառումներում»,- ասում է կամավորների խմբի համակարգող Լիլիթ Տեր-Վարդանյանը: ԵՊՀ-ից երեխաները երթով շարժվեցին դեպի Մոսկովյան պուրակ, որտեղ նրանց սպասում էր Քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումը:

Այլ նորություններ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.