19.11.2010 | 
Հասարակություն
«ԻՄ ԼՍՈՂ ԱՉՔԵՐ, ԻՄ ԽՈՍՈՂ ՁԵՌՔԵՐ…»
«ԻՄ ԼՍՈՂ ԱՉՔԵՐ, ԻՄ ԽՈՍՈՂ ՁԵՌՔԵՐ…»
Այսօր ԵՊՀ եւ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ուսանողների համար զեկույցով հանդես եկավ Զուբեյդա Մելիքյանը:

«Հայկական ժեստերի լեզվի բառարան»-ի, «Սուրբ պատարագ»-ի թարգմանության, «Հոգեւոր լեզվի ժեստերի բառարան»-ի, «Իմ սիրած հեքիաթները» աշխատության հեղինակ Զուբեյդա Մելիքյանը ուսանողներին ներկայացրեց «Ժեստերի լեզուն որպես լիարժեք լեզվաբանական համակարգ» եւ «Խուլերի մշակութային առանձնահատկությունները» թեմաներով զեկույցները: Ներկա խուլ երիտասարդների շնորհիվ հանդիպումը վերածվեց մտերմիկ զրույցի: Զուբեյդա Մելիքյանի ծնողներն են խուլ, եւ ինչպես ինքն է ասում, ժեստերի լեզուն իր մայրենի լեզուն է, եւ ինքն իրեն լավ է զգում այդ աշխարհում: Իսկ 18-ամյա Գրետան 11 ամսականում բժիշկների սխալ բուժման հետեւանքով կորցրել է լսողությունը: Գրետայի մայրիկի` Անուշի խոսքերով` նման խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրումը հայ հասարակությանը չափազանց դժվար է: Գրետան այժմ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի է: Նա կարողացել է հաղթահարել բոլոր այն բարդույթները, որոնք ունի խուլ մարդը: Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար հիմնական խնդիրը մասնագետների պակասն է:

 

Ըստ Զուբեյդա Մելիքյանի` սուրդո թարգմանիչները եւ ժեստերի լեզվին տիրապետող մասնագետները Հայաստանում շատ քիչ են. «Ֆինդլանդիայում 5000 խուլ ու համր մարդկանց համար ավելի քան 600 թարգմանիչ է նախատեսված, այնինչ մեզ մոտ ընդամենը 5-ն են: Թարգմանիչների շնորհիվ խուլ ու համր մարդկանց ինտեգրումը հասարակությանը շատ ավելի արագ է լինում»: Ինչպես փաստում է Զուբեյդա Մելիքյանը, խուլը հաշմանդամ է միայն ժեստերի բացակայության դեպքում, նրա աչքերը լսում են, իսկ ձեռքերը կարողանում են արտահայտել ցանկացածը: Խուլերը առանձնահատուկ են իրենց զգայունությամբ, անմիջականությամբ եւ անկեղծությամբ: «Նրանք երբեք չեն ստում, ասում են այն, ինչ մտածում են, սուտն ու կեղծավորությունը զգում են միանգամից»,- նշեց Գրետայի մայրիկը` հավելելով, որ երբեմն Գրետան է իրեն խորհուրդ տալիս, թե ում վստահել, ում` ոչ: Զուբեյդա Մելիքյանը կարծում է, որ լավ կլիներ` ժեստերի լեզուն իմանային բոլորը, որպեսզի չվանեին լսողական խնդիրներ ունեցող մարդկանց: Հանդիպման վերջում բոլոր ներկաները ժեստերի լեզվով երգեցին Ռուբեն Հախվերդյանի երգերը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: