14.10.2010 | 
Հասարակություն
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՅ  ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ-ում էին ֆիզիկայի ֆակուլտետի 1975թ-ի շրջանավարտները:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն իր դռներն էր բացել 1975թ-ի հայ և գերմանացի շրջանավարտների առջև: Հայ շրջանավարտների նախաձեռնությամբ սա 3-րդ հանդիպումն էր: «Առաջին անգամ հանդիպեցինք ԵՊՀ-ում 10 տարի առաջ, այնուհետեւ եղանք Գերմանիայում: Այսօր արդեն ավանդույթ են դարձել մեր հանդիպումները: Այս տարին հոբելյանական է մեր կուրսի համար. մենք նշում ենք մեր ընդունելության 40 և ավարտելու 35 տարին»,- ասաց հանդիպման նախաձեռնող շրջանավարտներից մեկը` Սուրեն Հարությունյանը: Ներկաներին ողջունեց ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը. «Այսօր շատ ուրախալի օր է մեզ համար: Ես պատկերացնում եմ, թե ինչպիսին է եղել սերը համալսարանի և ընկերների նկատմամբ, որ 35 տարի անց դուք հավաքվում եք հարազատ օջախի տանիքի տակ: Այստեղ դուք հյուր չեք»,- նշեց ֆակուլտետի դեկանը:

 

Շրջանավարտներին իրենց ուսանողական տարիներ տեղափոխեց իրենց իսկ կողմից հնչեցրած ու հարազատ դարձած ուսանողական հիմնը: Ջերմ վերհուշի մթնոլորտում ուսանողները հիշում էին իրենց ուսանողական տարիները, յուրաքանչյուրը պատմում էր իր անցած ուղին: Թե ՛ հայ, թե´գերմանացի ուսանողների մեծ մասը ԵՊՀ-ում ստացած գիտելիքների շնորհիվ իր հաստատուն տեղն է գտել ֆիզիկայի ասպարեզում: «Առաջին անգամ 18 տարեկանում մեզ ուղարկեցին ԽՍՀՄ սովորելու: Վախվորած էինք, և ասեմ, որ մեզ տված տեղեկությունները ԽՍՀՄ-ի մասին այնքան էլ չարդարացան. Այստեղ մենք արժանացանք ջերմ մարդկային վերաբերմունքի, սովորեցինք, կայունացանք, ձեռք բերեցինք ընկերներ, հասանք այս օրվան, և այդ ամենը` մեր ուսանողական տարիների շնորհիվ»,- նշում է Գերմանիայից ժամանած նախկին ուսանող Հարալդ Շուլցը: Հայ ուսանողներն իրենց օտարերկրյա ընկերների համար փոքրիկ նվերներ էին պատրաստել` վերնաշապիկների տեսքով, որոնց վրա հայերեն և գերմաներեն գրված էր. «Երևան 2010»:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: