28.09.2010 | 
Հասարակություն
ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համար այսօր դասախոսություն էր կարդում Սյուզան Ալեն Նանը:

Ջորջ Մեյսոնի համալսարանի անվանի պրոֆեսորը Հայաստանում վերջին անգամ եղել է 12 տարի առաջ եւ կրկին դասախոսություն է կարդացել Երեւանի պետական համալսարանում: Այսօր նա դասախոսում էր Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին եւ երկրորդ կուրսեցիների համար: «Կոնֆլիկտի կարգավորման պրակտիկ մոտեցումների հայեցակարգումը` որպես գիտակցության փոփոխության խթանման միջոց». սա էր համալսարանականներին ներկայացված դասախոսության խորագիրը: Սյուզան Ալեն Նանը կոնֆլիկտաբանության գծով հայտնի մասնագետ է, Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր: Նա նաեւ երկար տարիներ գործունեություն է ծավալել Արեւելյան Եվրոպայում, Հարավային Ամերիկայում եւ Աֆրիկայում` իբրեւ կոնֆլիկտների լուծման մասնագետ: Նշենք, որ ուսանողների հետ այս հանդիպում-դասախոսությունը կազմակերպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: