30.04.2010 | 
Գիտություն, Հասարակություն
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏԱՐԵԴԱՐՁԸ
«Մշակի համար չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան արտի մեջ հասկերի օրորվելը հովի թեւերի վրա»:

Այսպես սկսեց բացման խոսքը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը` ֆակուլտետի 15-ամյակին նվիրված միջոցառման սկզբում: Աստվածաբանները եւ հրավիրվածները հավաքվելու մի քանի առիթ ունեին` լույս տեսած մի շարք գրքերի շնորհանդեսը, (որոնցից 2-ը դասագրքեր են), համակարգչային նոր լսարանի բացումը եւ դեռեւս չմկրտված ուսանողների մկրտությունը:

 

Նախ հավաքվածներին ներկայացվեցին նոր լույս տեսած գրքերը` Մովսես Ջուղայեցու «Ծաղկանց բուրաստանը» (բնագիրը հրատարակողն է Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը), «Հայոց տոնացույցի ծագումն ու զարգացումը» (հեղինակ` Հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը), «Հայ եկեղեցական իրավունքի հիմնադրույթները 4-20-րդ դարերում» (Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան) գրքերը եւ «Հայ աստվածաբան» եւ «Տարեգիրք» գիտական հոդվածների ժողովածուները: «Աստվածաբանության 15-ամյա ֆակուլտետն անում է առավելագույնը`ցույց տալու համար իր գիտական պոտենցիալը` ամեն տարի հրատարակելով գիտական հոդվածների ժողովածուներ եւ առանձին ուսումնասիրություններ»,- ասում է Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

 

«Երբ բացվում էր Աստվածաբանության ֆակուլտետը, ամենահրատապ խնդիրներից մեկը մասնագիտական գրականության բացակայությունն էր: Այս տարիները գալիս են ապացուցելու, որ ամեն ինչ բարեհաջող կերպով կատարվում է. ջանքերը տալիս են պտուղներ»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` խոսելով լույս տեսած գրքերի մասին: Իսկ Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Աննա Մարմարյանն ասում է, որ այդ հոդվածաշարերը սպասված եւ կարեւոր են այնքանով, որ ուսանողները դրանք կարող են օգտագործել` իբրեւ իրենց գիտական աշխատանքների հիմք:

 

Այնուհետեւ ԵՊՀ ռեկտորի եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լեւոն Սարգսյանի օգնությամբ կտրված կարմիր ժապավենը ազդարարեց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունը կրող համակարգչային նոր լսարանի բացումը: Այն հագեցած է համապատասխան գույքով եւ տեխնիկայով: Իսկ այդ ամենից հետո աստվածաբաններն ու հյուրերը գնացին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ պետք է կատարվեր Աստվածաբանության ֆակուլտետի 9 ուսանողների մկրտությունը: Այս ավանդույթը վաղուց է հիմնադրվել. կատարվում է 1-ին եւ 2-րդ կուրսերի չմկրտված ուսանողների մկրտության կարգ: Ուսանողների ցանկությամբ կնքահայրեր են դառնում նաև ֆակուլտետի դասախոսները:

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՈՒԻՑԻԴԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԿՕՐՅԱ ԹՐԵՅՆԻՆԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը «Meaningful world» ծրագրի նախագահ ու հիմնադիր Անի Գալայճեանի հետ իրականացնում է թրեյնինգային ծրագիր «Սուիցիդի կանխարգելման առաջին օգնության հմտությունների ուսուցում» խորագրով: