25.10.2006 | 
Հասարակություն
ՆՇԵՑ ԻՐ 15-ԱՄՅԱԿԸ
Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ մեծ դահլիճում ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը մեծ շուքով նշեց իր 15-ամյակը:

Ֆակուլտետն այցելուներին նախ ներկայացավ 15 տարիների ընթացքում իր հրատարակաց գրքերով. դահլիճի մուտքի մոտ կազմակերպված փոքրիկ ցուցահանդեսում ներկայացված էին շուրջ 100 անուն գրականություն:

«Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը ստեղծվել է ժամանակի հրամայականով եւ ուղղված էր կոնկրետ խնդիր լուծելու: Այսօր արդեն, չնայած իր երիտասարդ տարիքին, կարելի է վստահորեն ասել, որ այն կայացած է եւ իր արժանի տեղն է գրավում ԵՊՀ ֆակուլտետների մեծ ընտանիքում»,-միջոցառումը բացեց ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը:

ԵՊՀ ռեկտորի հրամանով ֆակուլտետի 33 դասախոսներ պարգեւատրվեցին պատվոգրերով: Ֆակուլտետին շնորհավորեց ոչ միայն ԵՊՀ-ն: Ուսանողներին եւ դասախոսական կազմին իրենց ողջույն էին ուղարկել նաեւ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական ու Ինտերլինգվա համալսարանները:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեցին երգը, պարն ու թատերականացված ներկայացումները: Ուսանողները հանդիսատեցին ներկայացրին իրենց կողմից ուսումնասիրվող լեզուների երկրներն, նրանց վարքն ու բարքը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: