24.09.2010 | 
Հասարակություն
«ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԸ» 12-Ն ԷԻՆ
«ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԸ» 12-Ն ԷԻՆ
ԵՊՀ տարբեր ֆակուլտետների 12 ուսանողներ այսօր արժանացան միանվագ կրթաթոշակների:

«Վարդանանց ասպետներ» միության կողմից կրթաթոշակների հանձնման արարողությունը ԵՊՀ-ում արդեն ավանդույթի ուժ ունի: Արդեն 12 տարի է` միությունը պարբերաբար խրախուսում է գերազանց առաջադիմությամբ մի խումբ ուսանողների: Նախորդ տարվա 24-ի փոխարեն` այսօր կրթաթոշակ ստացան 12-ը: Ուսանողների թիվը թեեւ կրճատվել է, բայց փոխարենն ավելացել է միանվագ կրթաթոշակի չափը` 200 դոլարին համարժեք դրամ յուրաքանչյուրին: Կրթաթոշակների հանձնման արարողությանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, «Վարդանանց ասպետներ» միության անդամներ Լեւոն Քարաքաշյանը, Չարլզ եւ Գրեյս Փինաջյանները:

 

Մինչ կրթաթոշակների հանձնման արարողության մեկնարկը Ռուբեն Մարկոսյանը հյուրերի հետ զրուցել էր ԵՊՀ-«Վարդանանց ասպետներ» երկկողմ համագործակցության հնարավոր ընդլայնման մասին: Մասնավորապես ԵՊՀ պրոռեկտորը ներկայացրել էր մի շարք ուսանողական նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք կարող են հետագայում ընդգրկվել միության կողմից օժանդակվող միջոցառումների շարքում: ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը կարեւորում է հատկապես այն ուշադրությունը, որը ցուցաբերվում է բարձր առաջադիմությամբ աչքի ընկած այս ուսանողների հանդեպ: «Ինչպես տեսաք, կրթաթոշակակիրների մեծ մասն աղջիկներ էին: Ընդհանրապես, մեր ուսանողների կազմում 64 տոկոսը աղջիկներն են. աղջիկների թիվը գերազանցում է տղաների թվին նաեւ լավ սովորողների մեջ:

 

Այսօր աղջիկներն ավելի եռանդուն են, քան տղաները, այնինչ մեր ուսումնառության տարիներին պատկերը հակառակն էր»,-նկատեց Արամ Սիմոնյանը`եւս մեկ անգամ կարեւորելով այն օժանդակությունը, որը միությունն ամեն տարի ցուցաբերում է համալսարանականներին: «Վարդանանց ասպետներ» միությունը ստեղծվել է ԱՄՆ-ում: 1916 թվականին հայազգի 16 առաջնորդների երդման արարողությամբ սկիզբ դրվեց միության գործունեությանը: Միությունն իր առջեւ նպատակ է դրել ամեն կերպ աջակցելու հայկական գաղթօջախների պահպանման եւ զարգացման գործին: 1993 թ-ից միությունը գործունեություն է ծավալում նաեւ ՀՀ-ում: Առանձին ուշադրություն է ցուցաբերվում հանրակրթական դպրոցներին: Այս տարի միության միջոցներով 6 դպրոցներում (հիմնականում` սահմանամերձ գյուղերում) վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: 1

 

998-ից «Վարդանանց ասպետներ»-ը աջակցում է նաեւ ՀՀ բուհական համակարգին: Սոցիալապես անապահով, գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին տրամադրվում են միանվագ կրթաթոշակներ: Մինչ օրս գումարային նվիրատվություններ են ստացել Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շուրջ 260 ուսանողներ: Ի դեպ, այսօր` ԵՊՀ-ում տեղի ունեցած միջոցառումից անմիջապես հետո, «Վարդանանց ասպետներ»-ի պատվիրակությունն այցելեց նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան` բուհի 12 ուսանողներին խրախուսելու նպատակով: «Վարդանանց ասպետներ» միության 2010 թվականի ԵՊՀ կրթաթոշակակիրներն են` Մինասյան Աշխեն - Տնտեսագիտության ֆակ., 4-րդ կուրս, Շեկոյան Հայկանուշ - Աստվածաբանության ֆակ., մագիստրատուրա 2-րդ կուրս, Եղիազարյան Լիլիթ - Ռուս բանասիրության ֆակ., մագիստրատուրա, 2-րդ կուրս, Ռեւազյան Էմմա-Պատմության ֆակ., մագիստրատուրա, 2-րդ կուրս, Գրիգորյան Շուշանիկ-Քիմիայի ֆակ., 4-րդ կուրս Գրիգորյան Անդրանիկ-Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, մագիստրատուրա, 1-ին կուրս, Հովհաննիսյան Քրիստինե - Ռոմանագերմանական բանասիրության ֆակ., 4-րդ կուրս, Սողոմոնյան Նարինե - Միջազգային հարաբերությունների ֆակ., 2-րդ կուրս Կարապետյան Արփինե - Ֆիզիկայի ֆակ., 3-րդ կուրս, Հարությունյան Վերգինե - Արեւելագիտության ֆակ., 4-րդ կուրս Տատինցյան Ստելլա - Ռուս բանասիրության ֆակ., մագիստրատուրա, 1-ին կուրս Այվազյան Խորեն - Միջազգային հարաբերությունների ֆակ., հեռակա, 2-րդ կուրս

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: