15.11.2010 | 
Հասարակություն
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԳԻՏԱԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԳԻՏԱԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում իրենց գիտելիքներով մրցում էին ռազմական ուղղվածություն ունեցող բուհերի ուսանողները:

Ինտելեկտուալ խաղը կազմակերպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: Թեման մարդասիրական իրավունքն էր, մասնավորապես Ժնեւի կոնվենցիայի դրույթները: 4 թիմերը ներկայացնում էին ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, Ոստիկանական ակադեմիան եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները, որոնց մասնագիտական ուղղվածությունը միջազգային իրավունքն է: Ի սկզբանե հայտարարվեց, որ թիմային հաղթող չի լինելու:

 

Թիմերը պետք է իրենց միջից ընտրեին լավագույն խաղացողին: Յուրաքանչյուր թիմի համար նախատեսված էին առանձին հարցեր, որոնք ոչ միայն տեսական էին, այլեւ իրավիճակային, այսինքն` թե ինչպես է պետք վարվել այս կամ այն իրադրությունում: «Իհարկե թիմերի մոտ տարբեր հարցերի պատասխաններ էին հաջողված, բայց ընդհանուր առմամբ ունեցանք լիարժեք խաղ, եւ թիմերին հաջողվեց ցուցադրել իրենց գիտելիքները: Ընթացքում մտավախություն կար, որ գուցե ես էլ չկարողանայի այնպես սպառիչ պատասխանել, ինչպես նրանք էին անում»,- նշեց Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը: Ի վերջո, ուսանողների` լավագույն խաղացողի վերաբերյալ կարծիքները չհամընկան, ինչի արդյունքում ամեն թիմից ընտրվեց մեկական լավագույն մասնակից: «Տա՛ Աստված, որ այսպիսի հարցեր մենք քննարկենք բացառապես խաղաղ պայմաններում: Խաղի տեմպը բարձր էր: Ես զգացել եմ պատերազմի արհավիրքը. Արցախից եմ:

 

Եվ հասկացել եմ, որ պատերազմական իրավիճակներում հիմնականում չեն պահպանվում Ժնեւի կոնվենցիայի սկզբունքները մարդասիրական իրավունքի վերաբերյալ: Հուսով եմ, որ շուտով կփոխվի իրավիճակը, եւ տվյալ հակամարտության մեջ գտնվող զինծառայողները կիմանան եւ կառաջնորդվեն այդ սկզբունքով»,- նշում է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի 4-րդ կուրսի կուրսանտ Հարութ Գադյանը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: