01.10.2010 | 
Հասարակություն
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԵՐԸ « ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԵՐԸ « ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի ևս 3 լսարաններ անվանակոչվեցին ազատամարտիկների անուններով:

Հայ ժողովրդի օրհասական պահերին մշտապես համախմբված են եղել նրա մարտնչող ուժերը. անմասն չեն մնացել գիտուն և քաջ համալսարանակնները: ԵՊՀ –ն շարունակում է իր երբեմնի ուսանող ազատամարտիկների անուններով լսարանների անվանակոչման երախտավոր գործը: Արդեն անվանակոչվել են շուրջ 2 տասնյակ լսարաններ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստմամբ` հաջորդ ուսումնական տարում կավարտեն այս պատասխանատու գործը, և համալսարանական յուրաքանչյուր հերոս կունենա անվանակոչված իր լսարանը: Պատմության ֆակուլտետի համար 219 լսարանն անվանակոչվեց Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի անվամբ, 218-ը` Զաքար Ավանեսյանի, 313-ը` Ռոմա Մկրտչյանի:

 

Համալսարանականներն իրենց պարտքն են համարում ուսանողներին կրթել հերոս-համալսարանականների անունը կրող լսարանում`նրանց իսկ ոգով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, իր երախտագիտությունը հայտնելով «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբին և Պատմության ֆակուլտետի դեկանին նախաձեռնության համար, կոչ արեց ուսանողներին դաս քաղել նրանցից և ուսումնասիրել մեր ազգանվեր հերոսների կարճ, բայց հուզիչ կյանքը` գոնե գեթ փոքր նմանվելու նրանց. «Դուք ամեն օր գալիս եք լսարան ու պարտավոր եք իմանալ` ինչ երախտավորներ են սովորել այստեղ, ում անունն են կրում ձեր լսարանները, և ովքեր են զոհել իրենց կյանքը հանուն մեր կյանքի»: Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հուզումը կրկնակի էր, քանի որ հերոսներից մեկը նրա ընկերն էր, ում հետ ուսանողական տարիներին ապրել էին հանրակացարանում: Սակայն, ինչպես ինքն էր նշում, ծանր հուզումին միախառնվել էր հպարտության զգացումը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հավաստիացրեց, որ սրանով չի սահմանափակվում համալսարանական հերոսների անվան և սխրանքի փառաբանումը. ԵՊՀ պատմության թանգարանում կբացվի զոհվածներին նվիրված և նրանց անունն անմահացնող անկյուն:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: