17.11.2006 | 
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ստանալ իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ:

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողական բաժինը: Բաժնի վարիչ Միհրան Հակոբյանը նշեց, որ հանդիպման մասին ուսանողները տեղեկացված են եղել նախօրոք:

«Փակցված հայտարարություններում չի նշվել, որ կարող են գալ կոնկրետ ֆակուլտետի ուսանողներ, ուստի եկել են նրանք, ովքեր իսկապես ասելիք ունեն»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Ուսանողներին հուզող հարցերը բազմաթիվ էին ու բազմաբնույթ: Արամ Սիմոնյանը իր պատասխաններում ներկայացրեց նաեւ արտասահմանյան համալսարանների փորձը, որը ԵՊՀ-ն փորձում է կիրառել: Խոսվեց նաեւ համալսարանում ներմուծվող կրթական բարեփոխումների մասին:

«Կարծում եմ նման հանդիպումները հրաշալի միջոց են համալսարան-ուսանող հարաբերությունները ամրապնդելու եւ էլ ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ասաց կենսաբանության ֆակուլտետ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Մարգարյանը:

ԵՊՀ ուսանողական բաժնի վարիչը տեղեկացրեց, որ նախատեսվում է ռեկտորի հետ հանդիպումները դարձնել պարբերական: Այսուհետ շաբաթվա մեջ մեկ օր ուսանողները հնարավուրություն կունենան իրենց հարցերն ուղղեն ԵՊՀ ռեկտորին: Հանդիպումների մասին ազդարարող պաստառները կփակցվեն նախօրոք:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: