17.09.2010 | 
Հասարակություն
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի պատանիներն այսօր ծանոթացան Մայր բուհին:

Շուրջ երկու տասնյակ «արիտունցիներին», ովքեր ներկայացնում էին Ռուսաստանի, Վրաստանի եւ Սիրիայի հայկական համայքները, համալսարանում դիմավորեցին ջերմորեն: Նախ նրանց ողջունեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորը, այնուհետեւ ծրագրի մասնակիցները շրջեցին ԵՊՀ գրադարանի սրահներում ու ԵՊՀ պատմության թանգարանում:

 

«Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել Սփյուռքի երիտասարդական, ուսանողական եւ գիտակրթական կառույցների հետ: Պետական համալսարանը մշտապես աջակցել է Սփյուռքի նախարարությանը` այս ծրագրի իրականացման եւ դրա արդյունավետության բարձրացման նպատակով»,- ողջունելով հյուրերին` նկատեց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: ԵՊՀ պրոռեկտորից եւ գիտական քարտուղարից պատանիները հետաքրքրվեցին համալսարանի ընդունելության կարգի եւ տարբեր ֆակուլտետներում դասավանդման մանրամասների մասին:

 

Ի պատասխան` Ռուբեն Մարկոսյանն առաջարկեց երիտասարդներին ընդունվել Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետ, ապա, սովորելով մեկ տարի, ուսումը շարունակել համալսարանի 20 ֆակուլտետներից որեւէ մեկում: «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները եղան նաեւ ԵՊՀ գրադարանում, Ռուսական եւ Հունագիտության կենտրոններում, ԵՊՀ պատմության թանգարանում: Նշենք, որ այս տարի 13-20 տարեկան շուրջ 600 սփյուռքահայ երիտասարդներ «Արի տուն» ծրագրի շրջանակներում արդեն այցելել են Հայաստան:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: