04.05.2021 | 
Հասարակություն
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից  պարբերաբար իրականացվող նմանաբնույթ միջոցառումների նպատակն ուսանողների տեսական գիտելիքները հարստացնելը, ոլորտի լավագույն մասնագետների փորձին ծանոթացնելն է:

 

Դասընթացին մասնակցում էին ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:

 

Բանախոսը ներկայացրեց ոլորտում իր անցած ուղին և խոսեց ժամանակակից մարքեթինգի բաղադրիչների մասին:

 

 

Ժամանակակից մարքեթինգի  կարևորագույն խնդիրը, ըստ նրա, այնպիսի միջավայր և գործիքակազմ ստեղծելն է, որոնք կազդեն հաճախորդների կարծիքի վրա:

 

Այս տեսանկյունից բանախոսն առանձնացրեց մարքեթինգի կարևոր բաղադրիչներից երկուսը՝ հոգեբանությունը և մաթեմատիկան:

 

Մանրամասն ներկայացնելով երկու բաղադրիչների կարևորությունը՝ Արտյոմ  Ղազարյանն  անդրադարձավ նաև բիզնես խնդիրներին, որոնց բախվում է ցանկացած մարքեթոլոգ:

 

«Բիզնեսում մարքեթոլոգի առջև դրվում են խնդիրներ, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ. դրանք են եկամուտների, հաճախորդների թվերի ավելացումը, նոր ապրանքանիշի ներդրումը, ծախսերի նվազեցումը, կուտակված ապրանքների արագ սպառումը և, իհարկե, մեկ հաճախորդից ստացվող եկամուտի ավելացումը»,- նշեց բանախոսը:

 

Նշենք, որ դասընթացն անցկացվեց հարց-պատասխանի, անմիջական զրույցի, համեմատությունների և գիտելիքների փոխանակման ձևաչափերով:

Այլ նորություններ
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանն իր գիտական ղեկավարի հետ մասնակցել է որակավորման բարձրացման սեմինարի և դրա շրջանակում տեղի ունեցած մրցույթին զբաղեցրել առաջին հորիզոնականը: