04.05.2021 | 
Ուսանողական
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ:

Ուսանողների համար կազմակերպված «Տարածաշրջանային անվտանգություն. ՀՀ սպառնալիքները հետպատերազմյան շրջանում» խորագրով հանդիպման հյուրին ներկայացրեց մարտական ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը. «Տիգրան Աբրահամյանը բազմիցս աջակցել է մեզ՝ մի շարք ծրագրեր Արցախում իրականացնելու համար: Այսօր էլ շնորհակալ ենք, որ բավականին արագ արձագանքել եք և չեք մերժել ուսանողների հետ հանդիպելու առաջարկը»:

 

Բանախոսն անդրադարձավ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակներին ու զարգացումներին, որոնք առկա էին Հայաստանում և Արցախում պատերազմական գործողություններից առաջ և հետո: Մասնավորապես Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց այն կետերն ու գործողությունները, որոնք Ադրբեջանի համար հիմք ստեղծեցին պատերազմ հրահրելու համար:

 

 

«Երբ մի քանի տարի առաջ հետ ենք գնում, հստակ գծագրվում է այն պատկերը, որը մեզ արդեն իսկ հուշում էր, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում: Դրա վառ օրինակներն են նորագույն զինատեսակների ձեռքբերումը զենքի արտադրության ոլորտում առաջատար համարվող երկրներից, ինչպես նաև դիվանագիտական դաշտում ակտիվ քայլերն ու միլիոնավոր դոլարների մսխումը լոբբիստական ծրագրերի վրա»,- ասաց վերլուծաբանը, որը կոնկրետ օրինակներով հիմնավորեց իր կողմից ներկայացված յուրաքանչյուր տեսակետ:

 

Բանախոսը ներկայացրեց նաև 2016 թ. Ապրիլյան քառօրյայի ընթացքում և մարտական գործողությունների կասեցումից հետո ծավալված դիվանագիտական քայլերը, միջնորդ երկրների կողմից վարվող քաղաքականությունը, որից հետո խոսեց Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանի և տարածաշրջանի համար ռազմավարական ու տնտեսական նշանակություն ունեցող, սակայն թշնամու կողմից գրավված տարածքներից:

 

«Հայաստանը՝ մասնավորապես Սյունիքը, այսօր սեպի պես խրված են թուրքական աշխարհի միջև: Դա է պատճառը, որ ներկայումս լուրջ խմորումներ են կան տվյալ թեմայի շուրջ: Սյունիքի կորուստը վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի՝ ընդհուպ Չինաստանի համար»,- նշեց բանախոսը:

 

Հանդիպման ավարտին Տիգրան Աբրահամյանը պատասխանեց ուսանողների հարցերին:

 

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի չեմպիոններ, վերջերս Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ և այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի հետ։