13.05.2010 | 
Ուսանողական, Հասարակություն
ՊՈԵԶԻԱ ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
ՊՈԵԶԻԱ ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
Ասմունքում են ուսանողուհիները, ասմունքում են միայն «կանացի» պոեզիա:

Ասմունքողների մրցույթ-ցերեկույթ կազմակերպելու գաղափարը Ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի (հումանիտար ֆակուլտետների համար) ամբիոնինն է, որին արձագանքեցին ԵՊՀ հումանիտար ֆակուլտետների շուրջ 70 ուսանողներ: Միայն կին բանաստեղծուհիներ ու միայն ռուսական պոեզիա. սա էր մրցույթի ամենակարեւոր նախապայմանը:

 

Ուսանողուհիներին ամենասրտամոտ բանաստեղծուհիները երկուսն էին` Աննա Ախմատովա եւ Մարինա Ցվետաեւա: Այս երկու հեղինակների մի քանի բանաստեղծություններ տարբեր ուսանողների շուրթերից հնչեցին ավելի քան հինգ անգամ: Գտնվեցին նաեւ այնպիսի ուսանողներ, ովքեր հնչեցրին հասարակությանը քիչ հայտնի բանաստեղծուհիների պոեզիան:

 

«Ընդունե՛ք սա ոչ թե որպես մրցույթ, այլ որպես տոն»,- հանդիսության սկզբում նշեց Ռուսաց լեզվի (հումանիտար ֆակուլտետների համար) ամբիոնի վարիչ Սուսաննա Լալայանը: Նրա կարծիքով` սա հրաշալի առիթ է` այս գեղեցիկ պոեզիան եւս մեկ անգամ հնչեցնելու ու հասանելի դարձնելու երիտասարդ սերունդի համար: Մրցույթը, սակայն, միայն ասմունքով չսահմանափակվեց: Բացի լավագույն ասմունքող անվանակարգից, ժյուրին, որի կազմում նույն ամբիոնի դասախոսներն էին (կրկին կանայք), սահմանել էր նաեւ մրցանակ` լավագույն ստեղծագործողի ու լավագույն թարգմանության համար:

 

Թարգմանության դժվարին գործն ստանձնել էին միայն երկու ուսանողուհի` երկուսն էլ Ժուռնալիստիկայի ֆակուլտետից: Տեֆֆիի բանաստեղծությունն այնքան էր գրավել առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Բալեյանին, որ վերջինս որոշել էր թարգմանել այն: Հենց նրա թարգմանությունն էլ ժյուրին լավագույնը ճանաչեց: «Ես գիտեմ, արեւ՛ս, լավ գիտեմ, Որ մեկ է, ինձ այրել չես կարող, Դու այրվում ես անլույս ու մեղմ, Կուզեի` լինեիր հուր այրող...»: Ի դեպ, կին բանաստեղծների պոեզիան գրավել էր բացառապես գեղեցիկ սեռին: Եվ միայն հակառակ սեռի երկու ներկայացուցիչներ համարձակվեցին բեմից «կանացի պոեզիա» հնչեցնելու: Հաղթողներին դասախոսները յուրօրինակ նվեր էին պատրաստել` գրքեր, որտեղ կարելի էր կարդալ հենց այն բանաստեղծությունները, որոնք ասմունքում էին ուսանողները: Ժյուրին հնարավորինս շատ մրցանակներ էր սահմանել:

 

Լավագույն ասմունքողը` Արմենուհի Ասլանյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետից էր: Երկրորդ եւ երրորդ տեղերում հաղթողները մի քանիսն էին: Սեփական ստեղծագործության համար պարգեւատրված ուսանողուհին էլ Ռոմանագերմանական ֆակուլտետից էր` «Աիդա Մերզելովա» բավական պոետիկ անունով: Դե, իսկ երկու հատուկ մրցանակներով ժյուրին փորձեց խրախուսել ամենաինքնատիպներին. նրանք երկուսն էին` Գրիշյան Սպարտակը եւ Մանուկյան Ռոզան:

Այլ նորություններ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.