19.11.2009 | 
Հասարակություն, Մշակույթ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ
«Մեր ժամանակը շատ տարբեր ու գրեթե տարբեր չէ մեր պապերի ժամանակից»:

Այսօր այս թեմայի շուրջ առողջ երկխոսություն էին ծավալել ԵՊՀ ուսանողներն ու հայ ժամանակակից գրականությունը ներկայացնող գրողները`Վահագն Գրիգորյանը, Հովհաննես Երանյանը, Դիանա Համբարձումյանը եւ Սուսաննա Հարությունյանը: Նրանք համալսարանում էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի հրավերով, ուսանողների նախաձեռնությամբ:

 

Զրուցում էին մերօրյա գրականության, հայտնի ու անհայտ գրական կերպարների, ժամանակի ու պատերազմների թողած հետքերի, ցեղասպանության, օտարացած ու օտարամոլ հայերի եւ, առհասարակ, «հայկականության» մասին: Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նախ գրողներին շնորհակալություն հայտնեց ԵՊՀ այցելելու եւ հրավերը չմերժելու համար, այնուհետեւ նշեց, որ Մշակույթի կենտրոնն իր երեք տարվա գործունեության ընթացքում անդադար փորձում է ուսանողներին պահել մշակութային կյանքի կիզակետում:

 

Գրողներն այն համոզմանն են, որ այսօր կա ժամանակակից գրականություն, որը հավասարապես քայլում է համաշխարհային գրականությանը զուգահեռ, ու կան իսկական ընթերցողներ ու գրաքննադատներ: Ուսանողները հատկապես հետաքրքրված էին Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպով, որն անդառնում է Հայոց ցեղասպանությանը` առանց «լացուկոծի ու բիրտ թուրքի կերպարի»:

 

«Գիրք է մարդու եւ ճակատագրի, ներաշխարհի եւ իրականության մասին՝ դիտված հայի եւ ցեղասպանության ակնոցով, միտված Ժամանակին՝ նրան, ինչ երեկ եղել է, այսօր կատարվում է եւ վաղը լինելու է»,- այս տողերը գրված են գրքի բնաբանում: Իսկ հեղինակը մեկնաբանում է. «94 տարի մենք ծեծվում ենք Ժամանակի ալիքներում, եւ հայտնի չէ՝ ինչքան է այսպես շարունակվելու: Ժամանակը, այո, հոսում է, բայց հիմնականում փոխելով արտաքին փայլը:

 

Ինչպես գրքում է ասվում. «Գովք ոճրագործության ու ավարառության: Սնապարծության, շահամոլության: Լկտիության ու անամոթության: Անսքող, անսանձ, անվերապահ գովք: Ամենագլխավորի, որ տեսել ենք անցավոր կյանքում: Ամենամնայունի, որ դարեդար տանում եւ սերնդեսերունդ մեր երեսին է նետում Ժամանակի գետը»:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: