11.03.2010 | 
Հասարակություն
ԷԼԴԱ ԳՐԻՆԸ ՀԱՐԱԶԱՏ ԴՊՐՈՑՈՒՄ
ԷԼԴԱ ԳՐԻՆԸ ՀԱՐԱԶԱՏ ԴՊՐՈՑՈՒՄ
«Ինձ համար այս դպրոցի օդը, շունչը եւ ամեն ինչ շատ հարազատ են: Ուրախ եմ, որ ինձ են փոխանցվել այս դպրոցի կուլտուրան եւ այն գիտելիքները, որ մինչեւ հիմա չեն մարել»

Էլդա Գրինը Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի 10-րդ դասարանցիների հետ հանդիպման ժամանակ հիշեց, թե ինչպես ինքը, Մոսկվայից տեղափոխվելով, երկրորդ դասարանում սովորելու փոխարեն փոխադրվել է չորրորդ դասարան:

 

«Երբ տեղափոխվեցինք Մոսկվայից Երեւան, տնօրենը ինձ ու մայրիկիս կանչեց իր մոտ ստուգելու գիտելիքներս, որպեսզի հնարավորություն տա սովորելու երկրորդ դասարանում: Բայց նա ինձ վրա այնքան լավ տպավորություն գործեց, որ ես սիրով պատասխանում էի իր բոլոր հարցերին: Մեր այդ զրույցից հետո էլ որոշվեց, որ ես սովորելու եմ չորրորդ դասարանում»,-հիշեց Էլդա Գրինը:

 

ԵՊՀ դասախոսը դպրոցում սովորել է մինչեւ 9-րդ դասարան, քանի որ, ինչպես ինքն է ասում, մոր խորհրդով ցանկացել է հաճախել ռուսական մանկավարժական ինստիտուտի գերմաներենի կուրսերին: Սակայն քննություններ հանձնելուց հետո պարզ է դարձել, որ պրոֆեսոր Գրինը ընդունվել է ինստիտուտ:

 

«Ես էքստեռն ձեւով սովորում էի դպրոցում եւ համալսարանում, սակայն հետո, երբ դպրոցի տնօրենը փոխվեց, ինձ հեռացրին դպրոցից: Իհարկե, ամբողջ դպրոցը նամակ էր գրել տնօրենին, որ չհեռացնեն, բայց վերջինս անդրդվելի մնաց»,-պատմեց տիկին Գրինը: Հետո հոգեբան դասախոսը ավարտական դասարանում սովորող աշակերտներին խորհուրդ տվեց`ինչպես անել քննությունների նախաշեմին, որպեսզի չհուզվեն, չշփոթվեն ու իմացածը չմոռանան:

 

«Պարզվել է, որ սովորական մարդը հնարավորություն ունի օրական 1000 օտարալեզու բառ սովորելու եւ մտապահելու: Եվ որպեսզի քննություն հանձնողը ոչինչ չմոռանա, «հանկարծ չմոռանամ»-ի փոխարեն պետք է ասի. «Ես չեմ վախենում»,-նշեց հոգեբանը: Հոգեբանը դեռահասներին խորհուրդներ տվեց` ինչպես ճիշտ ինքնահաստատվել, ինչպես պահպանել յուրօրինակությունը ու, հակառակ այսօր նկատվող տենդենցին, չընդօրինակել ոչ մեկին:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: