10.02.2010 | 
Հասարակություն, Մշակույթ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների դահլիճում փետրվարի 26-28-ը տեղի կունենա ճապոնական իկեբանա ծաղկարվեստի և թեյախմության ցուցադրություն:

Նախատեսվում է նաև ճապոնական գեղանկարչության սումիե ոճի մաստեր կլաս: Միջոցառումը կազմակերպում է Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատունը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը: Միջոցառման առաջին օրը տեղի կունենա թեյախմություն, իսկ հաջորդ օրը մասնակիցները կկարողանան ծանոթանալ ճապոնական ծաղկարվեստի գաղտնիքներին և թեյախմության ողջ արարողակարգին:

 

Իսկ արդեն փետրվարի 28-ին հնարավոր կլինի սումիե ոճի նկարչության վերաբերյալ դասեր առնել ճապոնացի նկարչուհի Միդորի Յամադայից: Սումիե ոճը ճապոնական գեղանկարչության ուղղություն է, որ սկիզբ է առել Չինաստանում, իսկ 14-րդ դարում ներթափանցել նաև Ճապոնիա: Սումիե բառը բաղկացած է ճապոնական երկու բառերից` սումի (ստվերաներկ) և ե (գեղանկարչություն) բառերից, որ թարգմանաբար նշանակում է միատոն գեղանկարչություն:

 

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, պարզապես պետք է լրացնել ներքոնշյալ հայտը և այն ուղարկել կազմակերպիչներին: Ի դեպ, ինչպես նշեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատակից Աննա Տայանը, սա ՌԴ-ում ճապոնական դեսպանատան և ԵՊՀ-ի միջև համագործակցության առաջին դեպքը չէ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: