01.04.2010 | 
Ուսանողական, Գիտություն, Հասարակություն
ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ
ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-սեմինար:

«Սեռական ազատության դեմ ուղղված ոտնձգությունների իրավական եւ բժշկական հիմնախնդիրները» խորագրով սեմինարի կազմակերպիչներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունները: Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Մանասյանը համոզված է, որ այս հիմնախնդիրներում հնարավոր է պատասխաններ գտնել միայն այն դեպքում, երբ դրանք ուսումնասիրվում են տարբեր բնագավառների տեսանկյուններից:

 

Մինչ այս սեմինարը երկու բուհերի ՈՒԳԸ-ները համատեղ կազմակերպել էին եւս երկու նմանատիպ սեմինարներ, որոնց թեմաներն են եղել «Էվթանազիան» եւ «Տրանսպլանտացիան»: «Ընտրվում են այնպիսի թեմաներ, որոնցում բնագավառների հատում կա: Կարող եմ վստահ ասել, որ ուսանողներն ակտիվորեն մասնակցում են:

 

Եւ իսկապես այդ ակտիվ քննարկումները արդյունավետ են»,-նշեց Անահիտ Մանասյանը: Երեւանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Նարեկ Քամալյանը վստահեցրեց, որ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հետ նմանատիպ բազում հանդիպումներ կազմակերպվել են դեռեւս 2008 թվականից, եւ դրանք շարունակվելու ու ավանդույթ են դառնալու:

 

«Մեր միջոցառումները շատ արդյունավետ են, քանի որ երկուստեք բավականին մեծ ինֆորմացիա են պարունակում, որովհետեւ տվյալ հարցի վերաբերյալ արտահայտվում են մի քանի տարբեր տեսակետներ, բացի դրանից, մենք` բժիշկներս, սովորում ենք ինչպես մեզ պաշտպանել իրավական տեսանկյունից:

 

Պարզ է մի բան` եթե մեղք ես գործել, պետք է պատժվես»,-ասաց Նարեկ Քամալյանը: Այսօրվա քննարկման ընթացքում ապագա բժիշկները փորձում էին պարզել, թե որոնք են կոնկրետ հանցագործություններ համարվում, ինչ պատժամիջոցներ են կիրառվում, եւ օրենսդրորեն ինչպես են կարգավորում այդ հանցագործությունները: Իսկ իրավաբանները փորձում էին պարզել`արդյոք ովքեր են համարվում պեդոֆիլներ (մանկապիղծներ), զոոֆիլներ (կենդանապիղծներ):

 

Հետաքրքրություն առաջացրին հետեւյալ հարցերը` որն է համարվում ամուսնության համար օրենսդրորեն նախանշված տարիքը, ինչ պատժամիջոց է կիրառվում չափահաս մարդկանց համար անչափահասների հետ ամուսնանալու դեպքում եւ այլն: Քննարկվեց նաեւ, թե արդյոք քահանան պետք է օրհնի± նմանօրինակ ամուսնությունները, թե± ոչ:

 

Հաջորդ հարցը, որ հետաքրքիր էր ապագա բժիշկներին եև իրավաբաններին այն էր`որն է համարվում ինցեստ, եւ ինչ պատիժ է հասնում նմանատիպ հանցագործությունների համար: Երկու ՈՒԳԸ նախագահների վստահեցմամբ` նախատեսվում է ուսումնական հաջորդ կիսամյակում ավելի մեծ սեմինար-քննարկում կազմակերպել:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: