27.04.2010 | 
Գիտություն, Հասարակություն
300.000 ՀԱՅԵՐ ԿՐՈՆԱՓՈԽ ԵՆ ԵՂԵԼ ԵՂԵՌՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
300.000 ՀԱՅԵՐ ԿՐՈՆԱՓՈԽ ԵՆ ԵՂԵԼ ԵՂԵՌՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Այսօր տեղի ունեցավ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի` «Հայերի բռնի իսլամացումը Ցեղասպանության տարիներին. ընթացքը եւ հետեւանքները» գրքի շնորհանդեսը:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի երիտասարդ դասախոսի այս գիրքն առնչվում է ինչպես հայագիտությանը, այնպես էլ թուրքագիտությանը: Եղեռնի տարիներին հայերի բռնի կրոնափոխության թեման միայն վերջին տարիներին է մուտք գործել գիտական ասպարեզ, ուստի Ռուբեն

 

Մելքոնյանի աշխատանքը ոչ միայն արդիական է, այլեւ նոր ու չափազանց հետաքրքիր մեզ` հայերիս համար: Իբրեւ թեմայի արդիականության ապացույց` հեղինակը մեջ է բերում Ամենայն Հայոց կաթողիկոսի` օրեր առաջ` Ապրիլի 24-ին, արտասանած ուղերձը, որում Հայրապետը Մեծ եղեռնի զոհեր է համարում ոչ միայն 1.5 միլիոն նահատակներին, այլեւ բռնի կերպով կրոնափոխ եղած հայերին ու նրանց սերունդներին: Հեղինակը նշում է, որ շուրջ 200 տարբեր աղբյուրներ է օգտագործել այս աշխատանքը գրելիս, որոնց թվում, բացի հայերեն ու թուրքերեն հրատարակված գրքերից, նաեւ բազմաթիվ փաստաթղթեր ու արխիվային նյութեր (երիտթուրքական պարագլուխների հրամանները, նամակագրությունը եւ այլն): Արմատներով մշեցի Ռուբեն Մելքոնյանը պատմում է, որ աշխատությունը հատկապես հարստացրել են Արեւմտյան Հայաստանում կատարված իր սեփական հետազոտությունները, որոնք թեեւ գիտական նպատակ են ունեցել, բայց եւ շատ տպավորիչ ու հուզիչ պահերով են հագեցած:

 

Մշեցի թուրքագետին հատկապես ոգեւորել է այն, որ Սասունի խուլ գյուղերից մեկում հայ ընտանիքի անդամների է հանդիպել, ովքեր նրան ողջունել են Սասունի բարբառով: Ռուբեն Մելքոնյանը պատմում է, որ Արեւմտյան Հայաստանում այսօր էլ շատ հայեր են ապրում` հիմնականում ծպտված: Ընդհանուր տվյալներով, Թուրքիայում այսօր 1-2 միլիոն ծագումով հայեր են ապրում, որոնց մի մասը դեռ հավատարիմ են իրենց ազգային ինքնությանն ու կրոնին, իսկ մյուսները իսլամացել են եւ չեն պահպանել ազգային-կրոնական սովորույթները:

 

ԵՊՀ գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանն այս գիրքը գիտական հաղթանակ է համարում ու հիշեցնում, որ գիրքը մեր ազգի հիմնական զենքն է մնում: Արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը Ռուբեն Մելքոնյանի գիրքը համարում է քաղաքական հայագիտության ավանդույթներով ստեղծված ակադեմիական հրատարակություն, որն ունի նաեւ հասարակական-քաղաքական հնչեղություն: «Բայց այն նաեւ դասագիրք է, որը ոչ թե մյուսների նման թելադրում է, այլ հրավիրում բանավեճի»,- կարծում է Ալեքսանդր Սաֆարյանը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: