11.02.2010 | 
Հասարակություն, Մշակույթ
ՄԻ «ԿՏՈՐ» ՉԻՆԱՍՏԱՆ ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
ՄԻ «ԿՏՈՐ» ՉԻՆԱՍՏԱՆ ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գրեթե բոլոր անկյուններից չինական երաժշտություն էր լսվում:

ԵՊՀ գրադարանում պաշտոնապես բացվեց Չինական անկյուն: Մշակույթի եւ գիտության չինական կենտրոնի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ ստեղծված անկյունը նախատեսված է ոչ միայն համալսարանականների համար: Չինաստանի ու չինացիների մասին պատմող գրքերից կարող են օգտվել բոլոր ցանկացողները:

 

Պատմական վկայությունների համաձայն` հայերը Չինաստան էին գնում դեռեւս մ.թ.ա. 2-րդ դարում: Հայերը լավ են իմացել Չինաստանի տարածքը, տիրապետել են լեզվին եւ իրավունք են ունեցել մուտք գործել անգամ այնպիսի տարածքներ, որտեղ օտարերկրացիների մուտքն արգելվում էր: 19-20 դդ. հայտնի չինահայերի ցուցակը պարզապես շլացուցիչ է: Երկու ժողովուրդները նման են ոչ միայն հնադարյան մշակույթով, այլեւ պանթուրքիզմի դեմ պայքարով:

 

2006 թվականից Հայաստանում գործող Մշակույթի եւ գիտության չինական կենտրոնի տնօրեն Իզաբելա Մուրադյանը նշում է, որ այսօր արդեն հայերն ու չինացիները անհամեմատ քիչ գիտեն միմյանց մասին: Չինական անկյան բացումը նպատակ ունի լրացնել այդ բացն ու օգնել երկու ժողովուրդներին ավելի լավ ճանաչելու միմյանց: «ԵՊՀ գրադարանում այսօր բացվում է Չինական անկյուն: Սակայն այս փոքրիկ անկյունը կարող է չինական հնագույն ու հետաքրքիր աշխարհ տանող մեծ դուռ դառնալ»,- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում Չինաստանի փոխդեսպան տիկին Ֆանգ-Ֆանգը:

 

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ գրադարանի նախասրահում, այդ իսկ պատճառով կամա թե ակամա հանդիսական էին դառնում նաեւ գրադարանի այցելուները, մասնաշենքի պատահական անցորդներն ու աշխատակիցները: ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները հանդիսականին ներակայացան բոլորովին նոր` «չինական» տեսքով: Միջոցառման ընթացքում նաեւ հնչեց հայկական երգ` այս անգամ չինացի երգչուհու կատարմամբ: Չնայած կենտրոնի պաշտոնական բացումն այսօր էր, համապատասխան գրականությունը գրադարանում տեղեդրված է արդեն 2 շաբաթ:

 

Գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը վստահեցնում է, որ ուսանողների կողմից հետաքրքրությունը շատ մեծ է: Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ առաջարկվող գրականության բացարձակ մեծամասնությունը ռուսերենով եւ անգլերենով են: Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ արդեն իսկ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ` նմանօրինակ անկյուններ բացելու նաեւ ՀՀ ԱԺ-ի եւ Ավ. Իսահակյանի անվան գրադարաններում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: