10.11.2006 | 
Հասարակություն
ԿԱՇԽԱՏԵՆՔ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ
ԿԱՇԽԱՏԵՆՔ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Եւս մեկ վերանորոգված հարկաբաժին հանձնվեց շահագործման:

Նոյեմբերի 10-ին Երեւանի պետական համալսարանում բացվեց կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկի աջ հարկաբաժինը: Մայր բուհ այցելած ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ մասնակցեց հարկաբաժնի բացման արարողությանը:

Համահայկական երիտասարդական հիմնադրամի եւ ԵՊՀ շրջանավարտների միավորման միջոցներով վերակառուցված այս տարածքում այսուհետ գործելու են ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, ուսանողական բաժինը, շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը գործում է 2006 թ-ի հունիսից: Վերջինիս նպատակն է բուհում իրականացվող բազմաթիվ կրթական ծրագրերի եւ միջոցառումների մասին տեղյակ պահել հասարակությանը եւ հատկապես զանգվածային լրատվամիջոցներին: Վարչության հիմնական գործառույթներն են ԶԼՄ-ի, հասարակական կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակումն ու համագործակցությունը, լրատվամիջոցներում համալսարանի, կրթության եւ գիտության ոլորտի կարեւոր խնդիրների մասին հրապարակված նյութերի վերլուծությունը, ԵՊՀ-ի մասին հասարակական կարծիքի, դրական վարկանիշի ձեւավորումը:

Այդ ուղղությամբ քայլեր արդեն արվել են: Սեպտեմբեր ամսից վարչությունը ձեռնամուխ եղավ որոշ քարոզչական նյութերի պատրաստմանը: Սեպտեմբերի 1-ին ԵՊՀ առաջին կուրսեցիներին բաժանվեցին «Առաջին կուրսեցու ուղեցույցներ», ԵՊՀ խորհրդանշանով նոթատետրեր ու գրիչներ: Սեպտեմբերի 22-ից գործում է նաեւ ԵՊՀ պաշտոնական նոր ինտերնետային կայքը, որն իր տեխնիկական լուծումներով եւ բովանդակային ընդգրկվածությամբ առանձնանում է բուհական եւ կրթական ոլորտը լուսաբանող այլ էլեկտրոնային կայքերից:

Արդեն տպագրության է պատրաստվել ԵՊՀ պատմությունը, ուսումնական եւ գիտական գործընթացները, միջազգային համագործակցությունը, ուսանողական եւ մշակութային կյանքը, նաեւ` ֆակուլտետները ներկայացնող ընդարձակ հանդես:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը բաղկացած է ԶԼՄ-ի հետ աշխատանքի, տպագիր լրատվամիջոցների, էլեկտրոնային լրատվամիջոցների, մեթոդական բաժիններից եւ ֆոտո-կինո կենտրոնից: Վարչության պետն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, դասախոս Կարեն Գրիգորյանը:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: