16.11.2009 | 
Ուսանողական, Հասարակություն, Մշակույթ
ԱՐԵՎԵԼՔԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԱՐԵՎԵԼՔԸ  ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում պարում էին «Դպքը» պարը, երգում էին արաբական ազգային երգեր, համտեսում արաբական կերակուրներ…

Բանն այն է, որ նոյեմբերի 16-ին ԵՊՀ սիրիացի ուսանողները տեղացիներին ծանոթացնում էին իրենց երկրի մշակույթին, սովորություններին, ազգային արժեքներին եւ այլն: Սիրիացի ուսանողների միության նախագահ Զայդ Հսաինը պարզաբանում է, թե ինչու են իրենք հենց այդ օրն ընտրել միջոցառման կազմակերպման համար:

 

«1970 թ-ի նոյեմբերի 16-ին Սիրիայի նախագահ դարձավ Հաֆեզ Ալալասսադը, ինչից հետո Սիրիայում նոր կյանք սկսվեց: Քանի որ մեր երկրում տոն է, որոշեցինք այն տեղափոխել նաեւ Հայաստան»,- ասում է նա: Այս օրերին նմանատիպ միջոցառումներ են անցկացվում նաեւ մի շարք այլ երկրներում, որտեղ սովորում են սիրիացի ուսանողներ:

 

Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Սիրիայի Հանրապետության դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուլ Համիդ Սալլումը, ով կարեւորեց այսպիսի միջոցառումների կազմակերպումը, քանի որ դրանց միջոցով ավելի շատ է ճանաչվում իրենց երկիրը, ավելի են ամրապնդվում կապերը Հայաստանի եւ Սիրիայի միջեւ:

 

Բացի երգ-երաժշտությունից, ներկայացված էին նաեւ արաբական քաղցրավենիք, տարազներ, սպասք, ինչպես նաեւ առօրյա օգտագործման իրեր, որոնք բնորոշ են արեւելքին: Արաբական աշխարհն իրենց համար բացահայտելու էին եկել ոչ միայն ապագա արեւելագետները, այլեւ համալսարանի այլ ֆակուլտետների ուսանողներ: «Այս միջոցառումը շատ է կարեւորվում նրանով, որ ամեն հանդիպում մեր ուսանողների եւ լեզվակիրների միջեւ օգտակար է մեզ համար:

 

Քանի որ Հայաստանում արաբերենը այնքան էլ մեծ տարածում չունի, ուսանողները միջավայրից դուրս են լեզուն ուսումնասիրում: Ամեն դեպքում սա լավ առիթ է ե՛ւ շփումների, ե՛ւ ճանաչողության տեսանկյունից»,- ասում է Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Սոնա Տոնիկյանը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: