10.11.2010 | 
Հասարակություն
ԴԵՊԻ ԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ
ԴԵՊԻ ԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ
Ապագա տնտեսագետներին սովորեցնում են, թե ինչպես կարելի է հասնել ցանկալի աշխատավարձով ցանկալի աշխատանքին:

IAB (International Accountancy and Business Centre) կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին: Նպատակն է եղել հայ ուսանողներին առաջարկել հետբուհական որակյալ կրթություն: Սակայն հետագայում ոլորտն ավելի է ընդլայնվել` հասնելով մինչեւ միջազգային որակավորման դասընթացների անցկացմանը: Իսկ այսօր IAB-ն ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում ներկայացնում էր իր ծրագրերը, հաշվապահական ծրագրերի միջազգային որակավորում ստանալու կարգն ու պահանջները, այսինքն` հնարավոր է առանց երկրից դուրս գնալու մասնակցել դասընթացների ու ձեռք բերել միջազգային որակավորում: Բայց նախ բուն գործին անցնելը IAB-ի գործադիր տնօրեն Արաքսյա Մելքոնյանը զրուցեց ուսանողների հետ` փորձելով նրանց հետ վերլուծել այսօրվա աշխատաշուկայի խնդիրները, պահանջները եւ երիտասարդների հնարավորությունները: Նա նաեւ մի քանի խորհուրդներ տվեց, թե որտեղից կարելի է սկսել տնտեսագետի կարիերան. կարելի է սկսել, օրինակ, աուդիտորական կազմակերպություններից:

 

Սակայն միջազգային աուդիտորական եւ խորհրդատվական կազմակերպություններում լավ վարձատրվող աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է հանձնել քննություններ եւ ստանալ միջազգային որակավորում: Այսօր Հայաստանում հնարավոր է ստանալ միայն ACCA եւ CIMA որակավորումները: «Մենք դասընթացները տալիս ենք, սակայն քննություն չենք ընդունում, այսինքն` որակը կառավարվում է անկախ մարմնի` որակավորում տվող ասոցիացիայի կողմից: Նույն դասընթացը, որ այլ երկրում կազմակերպվում է 3 օրերի ընթացքում, Հայաստանում անցկացվում է 2 ամսվա ընթացքում եւ անհամեմատ մատչելի գնով»,- պարզաբանում է Արաքսյա Մելքոնյանը: Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնած հանդիպման վերջում IAB-ի ներկայացուցիչները ֆակուլտետին նվիրեցին գրքեր, որոնք այնքան էլ մատչելի չեն, եւ որոնցով հնարավոր է պատրաստվել միջազգային որակավորման քննություններին: Նշենք, որ այսպիսի հանդիպումներ են կազմակերպվում նաեւ այլ բուհերում, որտեղ տրվում է տնտեսագիտական կրթություն: Ինչպես Արաքսյա Մելքոնյանն է տեղեկացնում, հետագայում Հայաստանում հնարավոր կլինի նաեւ ստանալ ներքին աուդիտի, ֆինանսական վերլուծությունների, ինչպես նաեւ IT ոլորտի միջազգային որակավորում: Իսկ թե ինչքան շուտ կհասնի դրանց հերթը, կախված է մեր երկրի տնտեսության զարգացումից:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: