28.10.2010 | 
Հասարակություն
«ՄԵԴԻԱ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
«ՄԵԴԻԱ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ ուսանողների հյուրը ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի խորհրդական Հենրիկաս Յուկյավիչուսն էր:

Հոկտեմբերի 26-31-ը Հայաստանում անցկացվող «Media» ֆորում-ի շրջանակում այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Հենրիկաս Յուկիավիչուսը «Նոր տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման էթիկական, իրավական եւ սոցիալական ասպեկտները» թեմայով դասախոսություն կարդաց: Հանդիպմանը մասնակցող ուսանողները ներկայացնում էին ԵՊՀ ժուռնալիստիկայի եւ սոցիոլոգիայի ֆակուլտետները: Դասախոսությունից հետո Յուկիավիչուսը պատասխանեց նաեւ նրանց հարցերին: Ուսանողների հարցերը հիմնականում վերաբերում էին համացանցին, դրա տարածման համատեքստում ավանդական ԶԼՄ-ների խնդիրներին եւ համացանցում տեղեկատվության տարածման վերահսկողության իրականացման հնարավոր ձեւերին: «Համացանցը ոչ թե պետք է սահմանափակել, այլ կարգի բերել: Իմ խորին համոզմամբ` խիստ սահմանափակումներն այս դաշտում շոշափելի արդյունքներ չեն տա: Նման փորձ արվել է մի քանի երկրների կողմից, եւ այդ փորձն արդեն իսկ հաստատել է, որ համացանցի գիտակները հմտորեն գտնում են այդ սահմանափակումները շրջանցելու ճանապարհները»,- ասում է Հենրիկաս Յուկյավիչուսն:

 

«Media» ֆորում-ի շրջանակում վաղը ԵՊՀ-ում կանցկացվի եւս մեկ միջոցառում. ուսանողներն ու դասախոսները կհյուրընկալեն ռուսաստանյան լրատվական դաշտի առաջատար ներկայացուցիչների: Ռուսական պատվիրակությունը ներկայացնում են «Комсомольская правда» թերթի գլխավոր խմբագիր Վ. Ն. Սունգորկինը, «Известия» թերթի գլխավոր խմբագիր Վ. Գ. Աբրամովը եւ ռուսական 1-ին հեռուստաալիքի «Судите сами с Максимом Шевчщенко» հաղորդման հեղինակ եւ վարող Մաքսիմ Շեւչենկոն: Հանդիպման մի մասը կանցկացվի «վարպետության դաս» ձեւաչափով, որի ընթացքում ռուս առաջատար մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն ուսանողներին:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: