02.03.2021 | 
Հասարակություն
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվում են իրազեկող առցանց հանդիպումներ: Այսօր իրենց գործունեությունն են ներկայացրել ԵՊՀ 4 ֆակուլտետներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ մեկնարկել է «Expo-2021» միջոցառումը, որի նպատակն է նպաստել դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և գիտակից ընտրությանը:

 

Այսօր առցանց հանդիպման մասնակիցներին իրենց աշխատանքներին ծանոթացրել են Աշխարհագրության և երկրաբանության, Ռուս բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության ու Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները:

 

Առցանց հանդիպման մասնակիցներին այսօր ներկայացվել են համապատասխան ֆակուլտետների կառուցվածքը, գործունեությունը և կրթական ծրագրերը:

 

Բացի դրանից՝ ֆակուլտետների ներկայացուցիչները մանրամասն բացատրել են ընդունելության կարգի հետ կապված հարցերը, խոսել մասնագիտական առանձնահատկությունների, կրթություն-աշխատաշուկա կապերի ու հեռանկարների մասին և պատասխանել մասնակիցների հարցերին:

 

Հիշեցնենք, որ «Expo-2021»-ն իրականացվում է մարտի 1-5-ը: Ֆակուլտետային առցանց հանդիպումների ժամանակացույցն ու «Zoom» հարթակում մասնակցության համար անհրաժեշտ հղումները կարող եք տեսնել այստեղ:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։